Հայաստանի անկախ պետականության ճանապարհին

Նոյեմբեր 27 2026

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի 12-4 դասարանի աշակերտները «Հայաստանի անկախ պետականության ճանապարհին» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում անդրադարձան հայոց պետականության վերականգնման պատմական ուղուն, անկախության գործընթացի կարևորագույն իրադարձություններին, որոշումներին և փաստաթղթերին։

Նախագծի նպատակն էր ոչ միայն ուսումնասիրել և արժևորել Հայաստանի անկախության պատմական նշանակությունը, այլև զարգացնել աշակերտների հետազոտական, վերլուծական, համադրական և փաստարկված խոսքի հմտությունները՝ ձեռք բերած գիտելիքները վերածելով ստեղծագործական և կիրառական արդյունքների։

Նախագծի հիմքում այն գաղափարն էր, որ անկախությունը պարզապես պատմական ամսաթիվ չէ, այլ որոշումների, պայքարի, պատասխանատվության և պետականաշինության շարունակական գործընթաց։

Աշակերտներն ուսումնասիրեցին պատմական աղբյուրներ, համադրեցին փաստերը և փորձեցին Հայաստանի անկախության ճանապարհը ներկայացնել առավել հասկանալի, պատկերավոր և հետաքրքիր ձևաչափերով։

Նախագծի շրջանակում ստեղծվեցին և ներկայացվեցին՝

Պատմական ճամպրուկի ցուցադրություն

 Պատմական թերթ

Թեմատիկ խաչբառ

 Աղբյուրների քարտեզ

 Պատմական ժամանակագիրք

 Դերային սցենար

Նախագծային աշխատանքը հնարավորություն ընձեռեց աշակերտներին հանդես գալու ոչ միայն որպես պատմական իրադարձություններ ուսումնասիրողներ, այլև որպես հետազոտողներ ու ստեղծագործողներ՝ սեփական աշխատանքի միջոցով վերաիմաստավորելով անկախության արժեքն ու պետականության պահպանման կարևորությունը։

 

Վերջին Նորությունները

Նոյեմբեր 27 2026The Art of Translation

Grade 12/2 | School Project Translation is more than simply replacing words f...

Ավելին

Ավագ դպրոցի սաների այցը ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստ...

Ավելին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի 12-4 դասարանի աշակերտները &laqu...

Ավելին