Հանդիպում «Այն Ռանդ կենտրոն Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ

Փետրվար 11 2026

«Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ «Փիլիսոփայության և հոգեբանության» ֆակուլտետի հետ համատեղ՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում իրականացրեց «Օբյեկտիվիզմը դպրոցականների համար» կրթական ծրագիրը։

Ծրագրին մասնակցեցին թվով քսանհինգ 10-րդ դասարանում սովորող աշակերտներ։

Ծրագրի ընթացքում աշակերտներին
ներկայացվեց ԵՊՀ «Փիլիսոփայության և հոգեբանության» ֆակուլտետի գործունեությունը, «փիլիսոփայություն» մասնագիտության վերաբերյալ
մանրամասներ։
«Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» ԳՀԿ ներկայացուցիչները անդրադարձան Օբյեկտիվիզմ փիլիսոփայության հակիրճ նկարագրությանը, փիլիսոփայի կյանքին և գործունեության վերաբերյալ մանրամասներին։
Այնուհետև տեղի ունեցավ քննարկում ներկայացված փիլիսոփայության արժեքների և սահմանված առաքինությունների շուրջ։

Կազմակերպված բանավեճի շրջանակներում մասնակից աշակերտները բանավիճեցին Այն Ռանդի «The Nature of Government» հոդվածում ներկայացվող դրույթների շուրջ։

Ծրագրի վերջին հատվածում աշակերտները գրեցին էսսեներ՝ անդրադառնալով այժմեական կարևոր մի շարք թեմաների։

 

Վերջին Նորությունները

Ապրիլ 28 2026Լռության դաս

Լռության դաս Ծիծեռնակաբերդի խոնարհված պատերը դասագրքեր չեն, բայց սովորեցնում ...

Ավելին

Կ. Դեմիրճյանի անվան հ.139 ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին նախագծային աշխատան...

Ավելին

Այսօր 10-2 դասարանի աշակերտները հանդես եկան Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի...

Ավելին