
Բացահայտի՛ր Կորեան. կրթական և մշակութային հանդիպում Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցում
Սիրելի՜ դեմիրճյանական,
եթե հետաքրքրված ես Արևելքի յուրահատուկ մշակույթով, առաջատար տեխնոլոգիաներով և երազում ես միջազգային որակյալ կրթություն ստանալու մասին, ապա այս հանդիպումը հենց քեզ համար է։
Մեր նպատակն է քեզ ծանոթացնել Հարավային Կորեայի հարուստ մշակույթին, կրթական համակարգին, ինչպես նաև ներկայացնել կորեական բուհերում ուսումը շարունակելու իրական հնարավորություններն ու հեռանկարները։
Այսօր մեր դպրոցը հյուրընկալել է Մի Հե Լինին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է կրթական ծրագիրը,
անդրադարձ կատարվել ծրագրի առանցքային ուղղություններին, ուսումնական հնարավորություններին և առավելություններին։
Բոլոր մասնակիցներին բաժանվեցին բրոշյուրներ, ինչպես նաև հատուկ պատրաստված հուշանվերներ։
Աշակերտները ստացան բոլոր հետաքրքող հարցերի պատասխանները, ինչպես նաև քննարկվեցին ընդունելության ընթացակարգերն ու հնարավորությունները։
Բաց մի՛ թող քո ապագա կրթական ուղին պլանավորելու և Կորեայի կրթական միջավայրին մոտիկից ծանոթանալու այս հիանալի հնարավորությունը։

European Day of Languages — Celebrating the Power of Languages Today, w...
ԱվելինՀոգևոր կամուրջներ Թարգմանչաց տոնին Թարգմանչաց տոնի առթիվ կազմակերպված միջառար...
ԱվելինTeaching Debate: Giving Students a Voice This year, debate is our common stra...
Ավելին