ՄԱՐՍ 2050. Պլատոնական մարմինների ծածկագիրը

Մայիս 19 2026

Կ․ Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցում կայացավ հերթական տպավորիչ և նորարարական նախագծային աշխատանքի պաշտպանությունը։

10-րդ դասարանի սաները ներկայացրին «ՄԱՐՍ 2050. Պլատոնական մարմինների ծածկագիրը» նախագիծը։

Երբեմն թվում է, թե դպրոցական երկրաչափությունը միայն բանաձևեր ու գծագրեր են գրատախտակին, բայց այսօր մեր դասարանը վերածվել էր տիեզերական լաբորատորիայի։ Մեր աշակերտները կառուցեցին Մարս մոլորակի ապագա գաղութի իրենց մոդելը՝ հիմնված կատարյալ երկրաչափական ձևերի վրա։

Ինչո՞ւ հենց Պլատոնական մարմիններ: Որովհետև տիեզերական ինժեներիայի հիմքում ընկած է ճշգրտությունն ու կայունությունը։ Կիրառելով Էյլերի թեորեմը և հաշվարկելով ծավալներն ու մակերևույթները՝ նրանք ստեղծեցին գիտականորեն հիմնավորված կենսապահովման համակարգ՝ իկոսաէդր-ջերմոցներ և հատած բուրգերով ատոմակայաններ։

Մեր սաները ստանձնեցին ինժեներների դերն ու ապացուցեցին, որ մաթեմատիկան ապագա քաղաքակրթությունների լեզուն է։

Հիացած ենք նրանց ստեղծագործ մտքով և աշխատասիրությամբ։ Սա ավելին էր, քան դաս. սա թռիչք էր դեպի անհայտը՝ զինված գիտելիքով։

Մաթեմատիկան կենդանի է, երբ այն ոգեշնչում է ստեղծել։ Հերթական անգամ համոզվեցինք, որ նախագծային ուսուցումը լավագույն գործիքն է երեխաների ստեղծարար միտքը բացահայտելու համար:

 

 

Վերջին Նորությունները

Միասնականությունն ու նվիրումն անտեսանելի, բայց ամուր թելեր են, որոնք մանկավարժահ...

Ավելին

Շախմատը ողջ տիեզերք, որտեղ ամեն մի քայլ կարող է վճռել ճակատագիրը, իսկ յուրաքանչյ...

Ավելին

Սիրելի՜ շրջանավարտներ, ահա և ավարտվեց մեր համատեղ ճամփորդությունը՝ լի գեղեցիկ...

Ավելին