
Այսօր 10-2 դասարանի աշակերտները հանդես եկան Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հուզիչ և խորիմաստ միջոցառմամբ։
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին պատմական փաստեր, բեմականացված դրվագներ՝ վերարժևորելով մեր ժողովրդի անցած դժվարին ճանապարհը և հարգելով անմեղ զոհերի հիշատակը։ Նրանց ելույթները համակված էին հարգանքով, ցավով և միաժամանակ՝ ազգային արժանապատվության խորը զգացումով։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր դեր ունեն երիտասարդ սերնդի պատմական հիշողության պահպանման, ազգային ինքնության ամրապնդման և հայրենասիրական արժեքների ձևավորման գործում։

Միասնականությունն ու նվիրումն անտեսանելի, բայց ամուր թելեր են, որոնք մանկավարժահ...
ԱվելինՇախմատը ողջ տիեզերք, որտեղ ամեն մի քայլ կարող է վճռել ճակատագիրը, իսկ յուրաքանչյ...
ԱվելինՍիրելի՜ շրջանավարտներ, ահա և ավարտվեց մեր համատեղ ճամփորդությունը՝ լի գեղեցիկ...
Ավելին