
Մասնագիտական կողմնորոշումը Երևանի Կ.Դեմիրճյանի անվան դպրոցում ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչներից է: Այստեղ է բացահայտվում անհատի ինքնությունը, ու սկսվում է կյանքի որակի ձևավորումը։ Որոշվեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել դպրոցի ծնողական համայնքի այն ներկայացուցիչների հետ,որոնք ցանկություն կհայտնեն կիսվել իրենց փորձով։
Դպրոցի հյուրն էր ինժեների որակավորմամբ,սակայն այսօր կարի արհեստանոցի ղեկավար Ռուզաննա Կարապետյանը։ Զրույցի ընթացքում կարևորվեցին քննադատական մտածողությունն ու ծագած խնդիրները լուծելու պատրաստակամությունը։ Անընդհատ փոփոխվող աշխարհում պետք է ճկուն լինել: Աշխարհին պետք են սթափ և ուժեղ անհատներ։

Միասնականությունն ու նվիրումն անտեսանելի, բայց ամուր թելեր են, որոնք մանկավարժահ...
ԱվելինՇախմատը ողջ տիեզերք, որտեղ ամեն մի քայլ կարող է վճռել ճակատագիրը, իսկ յուրաքանչյ...
ԱվելինՍիրելի՜ շրջանավարտներ, ահա և ավարտվեց մեր համատեղ ճամփորդությունը՝ լի գեղեցիկ...
Ավելին