Ուսուցչի օրվա առթիվ

October 14 2026

Սիրելի՛ ուսուցիչներ,

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը շնորհավորում է հանրապետության մանկավարժներին մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Ուսուցչի տոնը յուրահատուկ է ու հարազատ բոլորին, քանի որ այն չունի տարիքային ու մասնագիտական սահմաններ․ այսօր իրենց ուսուցիչներին խոնարհումի ու շնորհավորանքի խոսքեր են հղում բոլորը։

Մեր պետության հզորացման և ազգային նպատակների իրականացման ճանապարհին պետությունը կրկին ապավինում է մանկավարժներին, քանզի ուսուցչի փորձն ու գիտելիքները, ստեղծագործ միտքը, հոգատարությունն ու սրտացավությունը խիստ անհրաժեշտ են ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու և կրթական համակարգի բարեփոխումներն արդյունավետ առաջ տանելու համար:

Մեր խոնարհումը վետերան ուսուցիչներին, ովքեր իրենց խորհուրդներով և հարուստ փորձով շարունակում են մեծ ավանդ ներդնել մեր ընդհանուր գործում:

Սիրելի՜ երիտասարդ ուսուցիչներ, առաջին քայլերը դպրոցում կարող են լինել մարտահրավերներով լի, սակայն վստահեցնում եմ՝ ձեր թարմ հայացքը և սերը դեպի սովորողները հաջողության լավագույն գրավականն են։

Բոլորիս մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, քաջառողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ, անձնական երջանկություն և ամենայն բարիք:

Հարգանքով ՝ Երևանի Կ․Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի տնօրեն

Կ․Ջհանգիրյան

 

Last news

A CHESSBOARD IS MORE THAN A BATTLEFIELD. IT IS A WORLD OF IDENTITIES. A Creat...

More

Հաջողության բանաձև Ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշումը միայն ապագա մասնա...

More

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...

More