Խաղում ենք և սովորում

April 27 2026

Երևանի Պետական Համալսարանում տեղի ունեցավ պատմություն առարկայից նախագծային աշխատանքի ներկայացում՝ «Խաղում ենք և սովորում» խորագրով։ 11/8 դասարանի աշակերտները ներկայացրին իրենց աշխատանքը համալսարանի պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոսներին՝ ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ. Հարությունյանին և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կ. Գասպարյանին։

Տեղի ունեցավ շատ հետաքրքիր և գիտելիքներով հարուստ քննարկում։ Սովորողները շրջեցին համալսարանում, եղան գրադարանում և մեծ տպավորություններով վերադարձան դպրոց։

Նախագծային աշխատանքի արդյունքում ստեղծվել է սեղանի խաղ, որը ներառում է խաչբառեր, հանելուկներ, հարցադրումներ և պատմության տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող նկարներ։

Դասախոսները գոհ էին երեխաների աշխատանքից և բարձր գնահատեցին նրանց ձգտումներն ու ակտիվ մասնակցությունը։

 

Last news

Ժամանակի հրամայականով ԱԲ-ի հիմունքների ուսուցումը ներդրվեց Երևանի Կ.Դեմիրճյանի ա...

More

At the teacher’s meeting, we discussed the importance of providing meaning...

More

Կամք և ռազմավարություն Փխրուն պարմանուհու լարված պայքարն ու մտքի ճկունություն...

More