
Այսօր 10/2 դասարանի աշակերտները համաշխարհային պատմություն առարկայի շրջանակներում ներկայացրին իրենց նախագծային աշխատանքը՝ «Հնդկաստանը հին մոնղոլների ժամանակաշրջանում» թեմայով, որը կազմակերպված էր հետաքրքիր և բովանդակալից դերային սցենարի ձևաչափով։
Աշակերտները մարմնավորում էին Մոնղոլների կայսրության ժամանակաշրջանի հայտնի կերպարներին՝ հանդես գալով որպես Աքբար Մեծ, Շահ Ջահան և Աուրանգզեբ։ Դերային խաղի միջոցով աշակերտները ներկայացրին կայսրության քաղաքական կյանքը, կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև՝ մշակութային և կրոնական զարգացումները։
Սցենարը կառուցված էր երկխոսությունների և բեմական դրվագների հիման վրա, ինչը ներկայացումը դարձնում էր առավել կենդանի և ներգրավող։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել նաև մշակութային ժառանգությանը՝ ընդգծելով այնպիսի խորհրդանշական կառույցների նշանակությունը, ինչպիսին է Թաջ Մահալը։
Ղեկավար` Ֆլորա Մահտեսյան

Can art exist without money? And can money exist in art without destroying cr...
MoreԱշակերտական խորհուրդը դասապրոցեսը վերածեց հոգու տոնի ու գունավորվեց դպրոցի առօրյ...
MoreՀայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակի...
More