
Գործենք հանուն բնության․ միասին՝ հանուն մեր մոլորակի ապագայի
Երևանում կայանալիք COP17 համաժողովին ընդառաջ՝ Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն իրականացրեցին խորհրդանշական ֆլեշմոբ՝ ձևավորելով թիթեռի պատկեր՝ COP17-ի տարբերանշանի 23 գույներով։
Նախաձեռնության կենտրոնում COP17-ի՝ «Գործել հանուն բնության» վեհ կարգախոսն է, իսկ խորհրդանշական թիթեռը՝ Երևանյան կապույտ թիթեռը, մարմնավորում է բնության գեղեցկությունն ու փխրունությունը։
Թիթեռի թևերին միավորված 23 գույները խորհրդանշում են կենսաբազմազանության պահպանման 23 գլոբալ թիրախները՝ ընդգծելով բնության պահպանության գործում համատեղ ջանքերի կարևորությունը։
Թիթեռի՝ դեպի վեր բացվող թևերը հիշեցնում են մի պարզ, բայց խորիմաստ ճշմարտություն․ բնության պահպանությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։
Մեր աշակերտներն իրենց մասնակցությամբ փոխանցեցին կարևոր ուղերձ․ բնությունը մեր ընդհանուր տունն է, իսկ նրա ապագան մեր ձեռքերում է։
Միավորե՛նք մեր ուժերը, պահպանե՛նք բնությունը և գործե՛նք հանուն մեր մոլորակի ու գալիք սերունդների լուսավոր ապագայի։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...
MoreԿարողունակությունը` որպես դասի կենդանի շունչ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ...
More139 ավագ դպրոցի լողորդների փայլուն հաջողությունը «ՀՀ Վարչապետի գավաթում&ra...
More