Գիտելիքի հաղթանակը և ավանդույթ դարձած հաջողությունը

November 07 2026

Գիտելիքի հաղթանակը և ավանդույթ դարձած հաջողությունը

«Կորիզ» համահայկական դպրոցական մրցույթ-մրցանակաբաշխությունը վաղուց դարձել է կրթական ոլորտի ամենասպասված և ոգեշնչող իրադարձություններից մեկը: Այն հարթակ է, որտեղ բացահայտվում են հանրապետության լավագույն աշակերտներն ու ուսուցիչները, արժևորվում է աշխատասիրությունը ,և խրախուսվում է ձգտումը դեպի կատարելություն: Մրցույթի առանցքային առաքելությունն է բարձրացնել կրթության որակը, աշակերտների մեջ սերմանել առողջ մրցակցային հոգի և ցույց տալ, որ գիտելիքը լավագույն ներդրումն է ապագայի մեջ:

Այս հեղինակավոր մրցույթում տարեցտարի իր ուրույն ու պատվավոր տեղն է հաստատում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը: Դպրոցի ամենամյա մասնակցությունն ու գրանցած բարձր արդյունքները պատահականություն չեն. դրանք վկայում են կրթօջախում առկա կայուն ավանդույթների, ուսուցչական կազմի նվիրված աշխատանքի և աշակերտների բարձր պատրաստվածության մասին:

Այս տարին ևս բացառություն չէր.դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Մարտիրոսյանը «Կորիզ» մրցանակաբաշխությունում արժանացավ 3-րդ պատվավոր տեղին:

Դպրոցը շնորհավորում է Մանե Մարտիրոսյանին, նրա ուսուցիչներին և ողջ մանկավարժական կազմին՝ մաղթելով նորանոր նվաճումներ ու հաղթարշավներ հետագա բոլոր նախաձեռնություններում:

 

Last news

ԻՐԱՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ Այսօր Երևանի Կարեն Դեմ...

More

Գիտելիքի հաղթանակը և ավանդույթ դարձած հաջողությունը «Կորիզ» համահ...

More

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ազդարարում է Ստեղծարար դասի մեկն...

More