Ֆինանսական աշխարհի գաղտնիքները

image (4)

29.01.2018թ. Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի 10-4 (ֆիզմաթ հոսք) դասարանում անցկացվեց ֆինանսական կրթության տարր պարունակող դաս հանրահաշվից:Դասի թեման էր ՝ ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխությունները:Աշակերտները կատարել էին հետազոտական աշխատանք , ուսումնասիրել էին հունվար ամսվա ինչ-որ ժամանակահատվածում տարբեր բանկերում արտարժույթի փոխարժեքների տատանումները:Այդ տվյալները նախ ներկայացրել էին աղյուսակի տեսքով (առք, վաճառք) , այնուհետև կառուցել համապատասխան ֆունկցիաների գրաֆիկները ,որից հետո ֆունկցիաների գրաֆիկները ենթարկել էին ձևափոխությունների (տեղաշարժ օրդինատների ,աբսցիսների առանցքների ուղղությամբ, համաչափություն օրդինատների, աբսցիսների առանցքների նկատմամբ , սեղմում և ձգում օրդինատների, աբսցիսների առանցքների երկայնքով): Որոշ աշակերտներ ներկայացրել էին այդ տատանումների ազդեցությունը նավթի գնի ,<>-ի բաժնեմասերի գնի վրա: Որոշ աշակերտներ ուսումնասիրել էին ոսկու գնի տատանումները և այդ ամենը ներկայացրել էին սլայդների միջոցով:Արդյունքում աշակերտները հանգեցին այն եզրակացության, որ համեմատություն կատարելով` պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել:

image (3)

image (2)

  • Լրահոս