Քիմիան ավելի տեսանելի և շոշափելի

IMG_20171027_120304

Բնագիտական մասնախումը կենսաքիմիա հոսքում ներկայացրեց օրգանական նյութերի կառուցվածքային բանաձևերի կազմումը․քիմիական տարրերի նշանների օգնությամբ դուրս բերվեցին մաքուր նյութի բաղադրությունն արտահայտող բանաձևեր,որոնք արտացոլում են նյութի որակական և քանակական բաղադրությունը։
Գնդաձողային մոդելի օգնությամբ դասարանը բաժանվեց 2 խմբի․յուրաքանչյուր խմբին տրվեց երկուական ածխաջրածին՝ ալկան և ալկեն։Թվում էր,թե ոչինչ անել հնարավոր չէ․աշակերտներին օգնության եկան դպրոցում ձեռք բերած գիտելիքները,և արագորեն պատրաստվեցին վերը նշված մոդելները։Ներկայացվեցին նրանց իզոմերները և հատկությունները։

  • Լրահոս