Տեսողության համաշխարհային օրը

image (3)

Տեսանելի ճառագայթումը կոչվում է լույս:
Պատահական չէր, որ այս մտքով սկսվեց միջոցառումը՝նվիրված <<Տեսողության համաշխարհային օրվան>>: Բնությունը մեզ շնորհել է զգայարաններ: Դրանցից մեկն էլ մեր տեսողությունն է: Բնության մեծ պարգևը՝ապարատը, ընկալում է լուսային ազդանշանները և այն վերածում պատկերի: Ահա թե որն է մեր տեսողական օրգանը՝ աչքը: Եվ բնական էր, որ միջոցառման առաջին մասում մանրամասնորեն ներկայացվեց աչքի կառուցվածքը, կարճատեսության և հեռատեսության պատճառները: Օպտիկական օրենքների իմացությունը ոչ միայն թույլ տվեց բացատ- րել տեսողության մեխանիզմը, այլև հնարավորություն ստեղծեց պատ-րաստել սարքեր, որոնք ուղղում են տեսողության թերությունները, լայնացնում մարդու տեսահորիզոնը: Օպտիկական սարքերին էր նվիրված միջոցառման հաջորդ բաժինը: Ներկայացվեցին զանազան օպտիկական սարքեր՝ հեռադիտակ, աստղադիտակ,մանրադիտակ, պերիսկոպ,էնդոսկոպ: Աշակերտները խոսեցին թելիկային օպտիկայի և բժշկության, տեխնիկայում նրա բազմաթիվ կիրառությունների մասին:
Վերջում աշակերտները խոսեցին ծիածանի առաջացման ,միրաժների (տեսիլքների ) ,իլյուզիաների (տեսախաբկանքների) մասին,իլյուզիոն տեխնիկայի կիրառումը արվեստում(նկարչություն)թեմայով: Աշակերտների խոսքն ուղեկցվում էր սահող սալիկներով,որը լուսա-բանում էր ներկայացված տեղեկությունները: Վերջում դիտեցին սահող սալիկաշարքը(slide show),որում ընդգրկված էին բևեռափայլերի, մի- րաժների,իլյուզիաների պատկերներ, Սալվադոր Դալիի և այլ նկարիչ-ների իլյուզիոն աշխատանքները: Սալիկաշարքը ցուցադրվեց նաև դասամիջոցներին դպրոցի բոլոր աշակերտների համար:

image (2)

image (4)

  • Լրահոս