Սրտի համաշխարհային օր

image (15)

Ի˚նչ ես գազազում, իմ վիրավոր սիրտ,
Որ գազազում ես` ի˚նչ պիտի անես,
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դու խե՛ղճ, դու անզո՛ր ի˚նչ պիտի անես…
Ա.Իսահակյան
Սրտի համաշխարհային օրվա՝ սեպտեմբերի 29-ի նպատակն է զանգվածային միջոցառումներով տեղեկացնել սիրտ-անոթային հիվանդությունների մասին:Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 17,3 մլն մարդ է մահանում այդ հիվանդություններից: Կանխատեսվում է, որ արդեն 2030 թ. այդ թիվը կհասնի տարեկան 23 միլիոնի:Զարմանալի գիտական փաստեր մարդկային սրտի մասին; Ամեն օր մեր սիրտն արտադրում է այնքան էներգիա, որը կբավարարի ծանր բեռնատար մեքենան 32 կմ տեղափոխելու համար:Այսպիսով, մարդկային ամբողջ կյանքի ընթացքում սրտի ընդհանուր էներգիան կկարողանա ապահովել թռիչքը դեպի լուսին եւ հակառակ:Սիրտն արյուն է հասցնում մեր օրգանիզմի գրեթե 75 տրիլիոն բջիջներին:Միակ օրգանը, որն արյան մատակարարում չի պահանջում, աչքի եղջերաթաղանթն է:Եթե հնարավոր լիներ հանրագումարի բերել միջին տևողության կյանքի ընթացքում սրտի միջով անցնող արյան քանակը, ապա կստացվեր մեկուկես միլիոն բարել կամ 200 երկաթուղային ցիստեռն:Սրտի բջիջները սկսում են գործել դեռևս ներարգանդային կյանքի չորրորդ շաբաթից սկսած:Հատուկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կրթական մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազում է սրտային հիվանդությունների վտանգը:Այդուհանդերձ, սրտի արատը մնում է որպես մարդու կյանքի հիմնական սպառնալիք:Այս հիվանդության նշանները հայտնաբերվել են նույնիսկ երեք հազար տարեկան մումիաների մոտ:Շաբաթվա ընթացքում սրտի նոպայի առավելագույն հավանականությունը լինում է երկուշաբթի առավոտյան:Քանի որ մեր սիրտն ինքնուրույն արտադրում է էլեկտրական իմպուլսներ, այն կարող է շարունակել բաբախել մարմնից առանձին այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել թթվածինը:1929 թվականին գերմանացի վիրաբույժ Վերներ Ֆորսմանն ուսումնասիրեց սեփական սրտի ներքին շրջանները` կաթետեր ներդնելով ձեռքի երակին: Սա սրտի կաթետերավորման առաջին դեպքն էր, որը հետագայում դարձավ սովորական բժշկական գործողություն:1967 թվականի դեկտեմբեր 3-ին հարավաֆրիկացի բժիշկ Քրիստիան Բարնարդը փոխպատվաստեց Լուիս Վաշանսկու սիրտը: Չնայած հիվանդն այդ սրտով ապրեց ընդամենը 18 օր, այնուամենայնիվ սա համարվում է սրտի փոխպատվաստման առաջին հաջողված փորձը:Կնոջ սիրտը սովորաբար բաբախում է ավելի արագ, քան տղամարդուն:Ծիծաղը հիանալի միջոց է սրտի առողջության համար: Այն մեծացնում է արյան շրջանառության հաճախականությունը 20 տոկոսով` թուլացնելով արյան անոթների պատերը:«Կոտրված սրտի» լիրիկական կերպարն իր մեջ որոշակի գիտական հիմնավորում է պարունակում: Բանն այն է, որ ուժեղ հուզական ցնցում ապրած մարդու օրգանիզմում արտադրվում են համապատասխան սթրես-հորմոններ, որոնք թափանցելով արյան հոսքի մեջ կարող են առաջացնել ժամանակավոր ցնցակաթված, իսկ երբեմն էլ, նույնիսկ սրտի կաթվածի երևակայական ախտանիշներ:
Շվեդ գիտնականների վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ երգչախմբում երգող մարդկանց սրտի ռիթմերը դառնում են սինխրոն:

Безымянный коллаж (4)

  • Լրահոս