Պատմության հետքերով

image (3)

Քաղաքամայր Երևանի 2799 ամյակի տոնակատարության նախօրեին պատմաիրավագիտական հոսքի աշակերտները հայոց պատմության հերթական դասն անցկացրին Էրեբունի թանգարանում։Թանգարանային հավաքածուի բացառիկ արժեքները անվերջ պատմում են Վանի թագավորության,ուրարտացիների կրոնի և հավատալիքների,սպառազինության և զինհանդերձանքի,հայ ժողովրդի դեկորատիվ արվեստում ձեռքբերումների մասին։
Էրեբունի պատմահնագիտական թանգարանը մեծապես լրացնում և նպաստում է նաև Մերձավոր Արևելքի պատմության ամբողջացմանը։Աշակերտները իրենց ստացած տպավորություններով կիսվում էին ուսուցիչների և համադասարանցիների հետ․ պատմաիրավագիտական հոսքը առանձնանում է պատմության անբացատրելի գաղտնիքներով,իսկ նրանց մասին հստակ պատասխաններ տալու համար հարկավոր է շարունակ ուսումնասիրել բոլոր հնարավոր աղբյուրները անցյալի մասին և հետևել իրականության զարգացման ընթացքին։

  • Լրահոս