Չափավոր ու կարգավորված ամեն ինչ գեղեցիկ է

92626EEC-482B-4548-9335-0F7750A1FE20

Չափավոր ու կարգավորված ամեն ինչ գեղեցիկ է

Հասարակագիտության յուրաքանչյուր դասաժամ նվիրված է մարդուն առնչվող հարցերին,հասարակության մեջ առաջացած փոխհարաբերություններին,իրադարձություններին։Հասարակագիտական գիտելիքները շատ կարևոր են յուրաքանչյուր անհատի համար։
Դասի նպատակն էր սովորած տեղեկատվությունը կապել անձնական վարքի հետ,ստեղծել փոփոխություններ աշխարհայացքում,զարգացնել սովորողների անհատականությունը և գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու կարողություն ձևավորել։
Կատարվեց ճանապարհորդություն դեպի հին աշխարհ,վեր հանվեցին նորաձևության գաղտնիքները՝որպես ամենաանկայուն ու արագ անցնող հանրաճանաչություն,նորաձևության միտումները՝ նմանակումն ու հասարակական ճնշումը,ազգային ոճերը,փոփոխման հիմնական շարժիչ գործոնները։
Նորաձևությունը կապված է շրջապատի սոցիալական և մշակութային կոնտեքստի հետ ՝միահյուսված երաժշտության,նորությունների,գրականության և ամենօրյա կյանքի հետ։

E638CA4B-69D5-423E-A1A7-99533899C4D8

  • Լրահոս