Ուսուցիչը բարեփոխումների գործընթացի կենտրոնում

62471009_1294981884001423_8879757743888531456_n

Երևանի Կ․Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցում արդեն ավանդույթ դարձած տարեվերջյան սեմինարը իր շուրջն էր հավաքել Երևանի Նոր Նորք համայնքի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին։Կրթօջախը իր որդեգրած ռազմավարությամբ վերածվել է կրթական համակարգի բարեփոխման մի փոքրիկ օղակի։
Սեմինարը միտված էր մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացմանը,պատճառը թերևս կրթական համակարգում մայրենիի ծրագրերի,մեթոդների և դասագրքերի անկատարությունն է։
Բազմաբնույթ ու տարատեսակ զեկուցումները բուռն քննարկումների տեղիք տվեցին,սկսվեց առողջ բանավեճ,հնչեցին տարբեր կարծիքներ,որոնց արդյունքում էլ ծնվեցին գաղափարներ և առաջարկներ կրթական ոլորտը ավելի կատարելագործելու և արդյունավետ դարձնելու ակնկալիքով։
Դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյանի հորդորն էր ավանդական դարձնել նմանատիպ հանդիպումները․մեկօրյա սեմինարները բավարար չեն ուսուցման պրոցեսում նորարարական փոփոխություններ իրականացնելու համար,էֆեկտիվ մասնագիտական զարգացման կարևոր սկզբունքը համագործակցությունն է,առաջարկվեց նաև ստեղծել Նոր Նորք համանյքի ուսուցիչների ասոցացիա փորձի փոխանակման և կառոցողական համագործակցության նպատակով։
Որոշվեց առաջարկել ուսուցչին ևս ներառել բարեփոխումների գործընթացին կրթությունը ավելի կիրառական և նպատակային դարձնելու համար։

62302000_1294981974001414_187891457556742144_n

62372719_1294981977334747_9208804156326805504_n

62404139_1294981814001430_7449172676679041024_n

62409934_1294981877334757_7663948494909997056_n

62438098_1294981777334767_1661077205863628800_n

62457790_1294981820668096_5591078814072438784_n

64266524_1294981770668101_4270620530853281792_n

64485400_1294982024001409_6232400092305817600_n

  • Լրահոս