Ուսոմնական մարտահրավերների հաղթանակ

52EBAFAC-8DE6-47B8-AFD5-5C8F5298EF72

Ուսոմնական մարտահրավերների հաղթանակ

Մանկավարժի պրոֆեսիոնալիզմը ուսումնական գործընթացի արդյունավետության գրավականն է ու սկսնակ մասնագետների թրծման պարտադիր նախապայմանը։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցում աշխատում են այնպիսի ուսուցիչներ,որոնք արդեն ստացել եմ ուսուցչի որակավորման 1,2,3-րդ աստիճանների տարակարգեր։
ԿԳՄՍ նախարարի հրամանով 2012 թվականից մինչ օրս 3-րդ աստիճանի տարակարգ շնորհված 8 ուսուցիչների անվանացանկը համալրեց կրթօջախի կենսաբանության ուսուցչուհի Գայանե Իվանի Միրզոյանը։
Դպրոցը ուսումնական կոշտ գործընթացը վերածում է արվեստի,բավարարում ապագայի կարիքները.այստեղ յուրաքանչյուր հաջողություն ուղեկցվում է ինքնավերլուծությամբ,ինքնաքննադատությամբ,արժեքների վերանայումով։
Մասնագիտական ստեղծարարությունը ինքնաբերաբար չէ,անհրաժեշտ են օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալներ։
Շնորհակալություն ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը ուսուցիչների աշխատանքը գնահատելու ու նրանց խրախուսելու համար։

  • Լրահոս