Ոգեկոչում և խոնարհում

7AA56EA2-A321-4DEC-8611-128D044673CA

Մեր մեծերը միջոցառումների շարքը նվիրված էր հայ մեծանուն դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վ.Փափազյանի կյանքին և թատերական գործունությանը:2018թ.փետրվարի 6-ը դպրոցում հայտարարված էր <<Փափազյանական օր>>։
Դպրոցի կամարների տակ ամենուր հնչում էր Փափազյանի հոգեպարար ձայնը,էկրանին կադր առ կադր ներկայացվում էին Փափազյանի անօրինակ դերակատարումները,լուսաբանվում մեծ դերասանի շեքսպիրյան դերակատարումները։
Հայոց պատմության յուրաքանչյուր դաս սկսվում էր մեծ դերասանի հանդեպ խոնարհումով ։
Դպրոցը շնչում էր Փափազյանով… Օրն անչափ հագեցած էր.դա դեմիրճյանականների յուրահատուկ խոնարհում էր մեծ վարպետի հիշատակին:

  • Լրահոս