Շարունակական մասնագիտական վերապատրաստում

25F38448-34C2-494A-9EE1-F24ACA0606EA

Ուսուցիչների վերապատրաստումը կրթական քաղաքականության էական տարրն է ,այն միտված է նորոգվող գիտելիքների, կարողությունների, մոտեցումների զարգացմանը.ուսուցիչը պետք է քայլի ժամանակին համընթաց:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնախումբը մասնակցեց «Հանրակրթության հայոց լեզվի և գրականության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի փորձարկում» դասընթացին,դասընթացը վարում էին հայոց լեզվի և գրականության փորձագետներ Գայանե Վարդանյանը և Անի Պապոյանը:
Դասընթացի նպատակն էր բարձրացնել կրթության որակը ,այն դարձնել առավել հաջողված:
Պատճառաբանված ծրագրային փոփոխությունները առավել քան համոզիչ էին.չմերժվեց ավանդական ուսուցումը,այն համալրվեց նոր մոտեցումներով.ուսումնական ծրագրերում ավելացան գործնական աշխատանքների հատվածները.ուսուցումը դարձավ առավել գունեղ ու դինամիկ:Արդյունքում ստացվեցին մի քանի անգամ ավելի բարձր արդյունավետությամբ գրավիչ դասեր:
Մայիսի 14-ին կրթօջախի հյուրերն էին տիկին Պապոյանը ու տիկին Վարդանյանը. եղան դասալսումներ,հետո՝ առողջ ու աշխատանքային երկար քննարկում.բոլորը խոսում էին նույն լեզվով:
Դպրոցն իր շնորհակալությունն է հայտնում դասընթացի կազմակերպիչներին ուսուցչների կողքին լինելու և նրանց աշխատանքը խրախուսելու համար:

8495CF92-FEEA-4BCF-B754-4E1CD7DF33B4

  • Լրահոս