Մխիթարյաններ-300

image (4)

-Մխիթարյանների զինանշանը, որը ստեղծվել է նորաստեղծ միաբանության նշանաբանի առաջին տառերով.
-Որդի կույսի-Վարդապետ ապաշխարության
1. -Ողջո՛յն մեծ հանուրց պատուական մասնակցացդ այսմ յոբելինական նիստի եւ ամենայն ներկայիցդ։
Յառաջնմէ իսկ աւրէ հիմնարկութեան միաբանութեան իւրոյ Մխիթար աբբահայր եւ որք ընդ նմա եւ ըստ նմանէ աշակերտք՝ եղեն պահապանք անեղծութեան, ջատագովք վերածնութեան եւ մշակք՝ վառեալք նախանձու մաքրութեան եւ կատարելութեան լեզուիս, զոր իրաւ զմի յանկապտելի հիմանց եւ յանկիւնակալ վիմաց շինութեան Հայրենեաց լինել վկայէին։ Եւ չիք ոք բաւական՝ պատշաճաւոր բանիւք զառաջեաւ ածել եւ թուել զարժանաւոր գործս եւ զանմահ երախտիս՝ ի յոգնահռչակ շնորհս փայլեալ սերնդոց հարանց այսր միաբանութեան։ Վասն որոյ եւ յառաջ քան ընդ բուն նիւթ զգործո մերոյ բանիւ անցանիցեմ, կամիմ վերստին զերախտագիտութիւն համակ շնորհապարտ ազգիս առաջի խնկելի մեծի յիշատակի նոցին եւ հանդէպ մերոց իսկ երեսաց առ մեզ՝ աստ՝ յայսմ սրահի այժմու բազմեալ նորին մեծի Մխիթարեան ուխտի հարցդ՝ զձէնջ՝ զանդուլ հոգւոյ մերոյ գոհութիւնս եւ մաղթանս մատուցանել։
2. -Կարծում եմ՝ ասվածը մեծավ մասամվ հասկանալի չէր. Աստ բոլորդ իրավունք ունեք ասելու՝ բա դե գրաբար է…
3. Այո, գրաբար է. համոզված եմ՝ այս խոսքերը, այս հնչեղությունը շոյեցին բոլորիս լսելիքը. գրաբարը հանճարեղ երաժշտության նման է՝ այսօր անհասկանալի, բայց շատ գեղեցիկ…
4. Բայց հիմա մեզ կհարցնեն, թե մեր նիստին ինչ կապ ունի այս ամենի հետ…
5. Ունի, և այդ կապը առավել քան ուղղակի է. Մխիթարյանները ծառայել են հենց այս լեզվին, նախանձախնդիրն են եղել այս լեզվի հարակայությանը…
6. Ուրիշ խնդիր է, որ մենք չկարողացանք այն պահել. Աբովյանը խոստացավ իր ժողովրդին, որ հենց մեծանան, այսինքն ազգովին գրագետ դառնան, նորից կդառնան գրաբարին, բայց…-բայց էլ ո՞ւր, էլ ե՞րբ, էլ ինչպե՞ս…
7. Բայց վերջապես պիտի՞ ասենք, թե ովքեր են Մխիթարյանները , և ո՞վ էր Մխիթար Սեբաստացին, որի ո՛չ գիրը մոռացվեց դարերի հոլովույթում, ո՛չ անունը: Իսկ անունն այդ արդեն երեք դար է չի իջնում բարձրերից, չի խամրում հայոց կրթամշակութային երևելիների անունների կողքին. Ճիշտ հակառակը:
8. Մխիթար , չէ, ավելի ճիշտ Մանուկ Սեբաստացի, անցել է հայ առաքեռլական եկեղեցու կրթական և հոգևոր բովով. Պոլիս, Սևան, Կարին, ու չգիտես ինչ աներևույթ ձեռքով փակվեց նրա կյանքի այս էջը ու սկսվեց նորը՝ որպես կաթոլիկ եկեղեցու միաբան, միաբանության հիմնադիր, մի ամբողջ դարագլխի հիմնադիր ու առաջնորդ:
9. Օսմանցու ձեռքը հասնում է ամեն տեղ. Սեբաստացու ՝ 1701թ.Կ.պոլսում ստեղծված միաբանությունը մի քիչ էլ տեգերեց Եվրոպայում և վերջապես ափ իջավ Սուրբ Ղազարում. վենետիկյան ծերակույտի նվերն է այն՝ 7000ք/մ տարածքով:
10. Սուրբ Ղազարը այնքան էլ լավ համբավ չուներ. անմարդաբնակ էր մի ժամանակ բորոտների մեկուսարան-անկելանոց եղած լինելու պատճառով:
11. Գիտենք, որ Միաբանության անդամները այնքան էլ գոհ չէին այս նվերից. Սուրբ Ղազա՞ր:
12. Թող որ Սուրբ Ղազար. Մխիթար Սեբաստացին արդեն ջահ ուներ ձեռքին. տեղի չտվեց այդ դժգոհություններին…
13. Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը մի պատմություն է պատմել այս առիթով. Միաբանության անդամներին նա հանգստացնում է ցորենով, այո , կես պարկ ցորենով. գարնանը նա ցանում է ցորենը կղզում ւ ասում՝ եթե հացն աճեց այստեղ, մենք ինչու չենք կարող այստեղ հաստատվել:
14. Միջերկրականի բարեբեր կլիման առատ բերք ապահովեց, իսկ Մխիթարյանները գտան իրեն ապահով հանգրվանը…
15. մեր աչքի առաջ կանգնած է կարմրաներկ այն մենաստանը, որ վերջին 300 տարում հայության համար Եվրոպայի կենտրոնում դարձավ գիտության ու կրթության լույսի հիմնական աղբյուրը:
16. 700մ/ք տարածքո՞ւմ:
17. Չէ՛, շնորհիվ միաբանության խոհեմ քայլերի՝ կղզու տարածքը ընդլայնվեց՝ դառնալով 30000ք/մ: Վանքի կառույցներին ավելացան տպարանը, թանգարանը, պատկերասրահը, ձեռագրատունը, դիվանը:
18. Մի պատմություն էլ կա՝ կապված Նապոլեոնի հավանական այցի հետ: Այն, որ Նապոլեոնի 2 պատվիրակները այցելում են կղզի, միաբանները ծանոթացնում են նրանց վանքին, նրա պատմությանը, միաբանների հետ վայելում են հարիսա…Վանքի գրավոր աղբյուրներում նշվում է, որ հավանաբար նրանցից մեկը հենց Բոնապարտն էր:
19. Ապացույց սրա կարող է լինել այն, որ վանքը Բոնապարտի կողմից ստանում է ակադեմիական կարգավիճակ, այսինքն հատուկ թույլտվություն` գործունեությունը շարունակելու համար նույնիսկ այն բանից հետո, երբ 1810 թ. փակել է այլ կրոնական հաստատությունները Վենետիկում:
20. Մի քանի տարի անց կղզու ամենահայտնի հյուրը` Լորդ Բայրոնը, 1816-1817թթ. մի քանի ամիս ուսումնասիրել է հայոց լեզուն՝ ցանկանալով սովորել այն լեզուն, որով աստվածներն են խոսել…
21. Մխիթարյան միաբանությունը միշտ էլ ծառայել որպես կամուրջ. նախ հայ իրականությունը եվրոպական աշխարհին կապող կամուրջ, ինչպես նաև համամարդկային արժեքների կամուրջ, որովհետեւ այն Արեւելքի ներկայացուցիչն է Արեւմուտքում եւ արեւմտյան գաղափարների տարածողն Արեւելքում:
22. Թերեւս միաբանության ունեցած առավել նշանակալի ազդեցությունը լեզվի եւ ինքնության զարգացումն է: Մխիթարյան հայրերն էին, որ առաջին անգամ հրապարակեցին հայոց լեզվի ժամանակակից բառարաններ:
23. Առաջին փորձը հենց Սեբաստացին ինքն է արել ու իր գործը ավարտուն չի համարել և իր հաջորդներին հանձնարարել է շարունակել ու ավարտել այն :
24. Ուղիղ կես դար է տևել Հայկազյան բառարանի կազմությունը. 50 տարի Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրմելյանը, Մկտիչ Ավգերյանը մեղվաջան աշխատանքով հազարավոր մատյանների բառաքաղությամբ կազմել են այս գոհարը, որը 12 ձեռագիր հատորներից էր կազմված, որը չտպվեց, քանի որ ոչ հայ հասարակությունը, ոչ միաբանները չկարողացան. բավարար միջոցներ չկան ցայսօր. Այդ պատճառով հրատարակվեց միայն երկու հատորը, այն ինչը մենք ունենք հիմա՝ շուրջ 51000 բառ:
25. Այն հրատարակվել է արդեն 150 և ավել տարիներ, բայց ասացեք խնդրեմ՝ հրատարակվե՞լ է մեզանում գոնե մեկ բառարան՝ առանց այս բառարանի անդրադարձի:
26. Բանստեղծ Մխիթարյանների շարքն էլ Մխիթար աբբահայրն է բացում իր «Տաղարանով» ու հաջորդում են հայ կլասիցիստների բազմաթիվ անուններ՝Ջախջախյան, Հյուրմուզյան, Ավետիքյան, Բագրատունի…
27. Ի բյուր ձայնից բնության շըքեղ
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քընար.
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:
28. Մխիթարյան բանաստեղծների աստղաբույլը շարունակեցինք Պեշիկթաշլյանով, որը Մուրադ-Ռափայելյանի սան էր ու աշակերտել է նշանավոր հայ կլասիցիստ Արսեն Բագրատունուն: Նա արևմտահայ քնարերգության հիմնադիրն է:
29. Ժամանակագրությունը խախտելով՝ հաջորդիվ ներկայացնենք Դանիել Վարուժանին, որը Մխիթարյան որդեգիր եղավ իր ողջ ուսումնառության ընթացքում: Իսկ ինչքա՜ն ուշադիր էին Պոլսո Մխիթարյան վարժարանի ուսուցիչները, որ Մուրադ-Ռափայելյանի ղեկավարությանն ուղղված հանձնարարական նամակում գրում էին. «Նոր Մկրտիչ Պեշիկթաշլյան մը կղրկենք. լավ կնայեք»:
30. Ղևոնդ Ալիշան՝ Մխիթարյան միաբանության սան, ուսուցիչ Մուրադ- Ռափայելյանի, Նշանավոր Բազմավեպի խմբագիր, շատ նշանավոր «Պլպուլն Ավարայրիի» հեղինակը, Մեծ Հայքի տեղագրության գիտակը. հետաքրքիր այն է, որ նա ոչ մի անգամ Հայաստանում չի եղել:
31. Հիշատակենք նաև Գաբրել Այվազովսկուն՝ Հովհ. Այվազովսկու եղբորը՝ «Բազմավեպի » հիմնադիր-խմբագիր, 12 լեզուների գիտակ, բազմաթիվ պատմաբանասիրական գործերի հեղինակ: Չմոռանանք, որ իտալերեն է թարգմանել Խորենացու և Ագաթանգեղոսի մատյանները:
32. Երբ բնութագրում են մխիթարյան հայրերին կամ որպես բանաստեղծ, կամ որպես պատմաբան, ստացվում է մերկապարանոց մի բան. Նրանք համապարփակ կրթություն ստացած (շեշտենք՝ հենց միաբանությունում) այրեր էին: Այպիսին էին և Ալիշանը, և Ղուկաս Ինճիճյանը, և Այվազովսկին, և Միքայել Չամչյանը՝ աշխարհագետ, պատմաբան, քերական, աստվածաբան, մանկավարժ…
33. Չամչյանը 1779 թ-ին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801–59 թթ-ին ունեցել 15 հրատարակություն և շուրջ 100 տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք:
34. Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմություն Հայոց ի սկզբանե աշխարհի մինչև ցամ Տյառն 1784» (3 հատոր, 1784–86 թթ.) պատմական երկասիրությունը :

35. Ժամանակակից գիտական մոտեցումները գիտության եւ կրթության բնագավառներում ևս պարտական ենք Վենետիկի հայ քահանաներին, որոնք ժամանակին ստեղծել էին շուրջ երեսուն դպրոցների ցանց ամբողջ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում:
36. Կարծում եմ՝ բավական է Այստեղ հիշատակել «Բազմավեպի»՝ հայագիտական հանդեսների նահապետի անունը. հրատարակության սկիզբը 1843 թ.: Պիտի փաստենք, որ ցայսօր հայերենով հրատարակվող պարբերականներից ամենաերկարակյացն է ու ամենահավատարիմը որդեգրած քաղաքականությանը:
37. Մխիթարյանները որոշակի ճգնաժամ են ապրել իրենց հարուստ պատմության ընթացքում, ինչպես, օրինակ միաբանության պառակտումը, որը հանգեցրեց երկրորդ վանքի հիմնմանը Վիեննայում 1811թ.: Ու դեռ սրանից 38 տարի առաջ էին միաբանության մոտ երկու տասնյակ անդամներ հեռացել Վենետիկից և Ավստրիայի Տրիեստ քաղաքում հիմնել իրենց միաբանությունը և Վենետիկի միաբաններց էլ առաջ հենց Տրիեստի միաբանությունը անվանվեց Մխիթարյան, որոնք էլ հիշյալ 1811-ին տեղափոխվեցին Վեննա՝ որպես իսկական Մխիթարյաններ:
38. Հիմնադրման օրվանից Վիեննայի Մխիթարյան միաբանության գործունեության մեջ գերակշռել են հայագիտական-բանասիրական, լեզվաբանական-թարգմանական աշխատությունները:
39. Ա. Ա յ տ ը ն ե ա ն. Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի, Վիեննա, 1866:
40. Վ. Չալըխյան «Քերականություն հայկազյան լեզվի»-1827թ
41. Այսօր էլ Եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն: Նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան» ,- գրում է Հր. Աճառյանը
42. Ս. Տերվիշյանը Կ. Պոլսում 1887-ին հիմնադրել է «Լեզու»` հայ իրականության մեջ լեզվաբանական առաջին պարբերականը,
43. Վիեննայի Մխիթարյան միաբանության գիտական հետազոտությունների հոլովույ- թում ծանրակշիռ ու տարողունակ է նրանց նպաստը պատմագրության բնագավա- ռում:
44. Յ. Գ ա թ ը ր ճ ե ա ն. Տիեզերական պատմութիւն ի սկզբանէ աշխարհի մինչև ցմեր ժամանակս, ի խնդրոյ քաջանուն և հոյակապ իշխանի Յովհաննու Ամիրայի Տատեանց և նորին ծախիւք դրոշմեալ, ի Վիեննա,
45. Մ. Չ ա մ չ ե ա ն. Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784, հ. Ա, Բ, Գ, Վենետիկ, 1784-863
46. Վիեննայի Մխիթարյան միաբանության` պատմագրությանը նվիրված ուսումնա- սիրությունների մեջ ուշագրավ է գերմանացի հայագետ Հ. Գելցերի (1847–1906)` հայ ժողովրդի պատմությանը նվիրված աշխատության հայերեն թարգմանության իրո- ղությունը: Թարգմանությունն իրականացրել է Գ. Գալեմքյարյանը:
47. Անանց է Մխիթարյանների նպաստը հայ պարբերականների հրատարակման բնագավառում.
48. «Ծանօթութիւնք վաճառականութեան» շաբաթաթերթը: -1819
49. «Եվրոպա»-1847
50. «Օրագիր ընտանեկան»-1858
51. 1887 թվականը շրջադարձային է միաբանության տարեգրության էջերում:
52. Վիեննայում հիմնադրվում է տեղի Մխիթարյանների «Հանդես ամսօրյա» հայագիտական ամսագիրը: Մինչև 1911 թ. այն եղել է բարոյական, ուսումնական, արվեստագիտական ուսումնաթերթ: Ապա` մինչև 1915-ը` ամենամսյա, ապա` երկամսյա, եռամսյա, վեցամսյա: Հիմնադիր խմբագիրն է Արսեն Այտընյանը:
53. Հնդեվրոպական լեզվաբանության հարցերին է նվիրված միաբանության անդամ Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» կոթողային աշխատությունը ,
54. Ու հենց Հայ լեզվաբանության պատմության էջերում Վիեննայի Մխիթարյանները առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրեցին «Դասական հայերեն» արտահայտությունը՝ 5-րդ դարի առաջին կեսին վերաբերող:
55. Վիեննայի Մխիթարյաններին ենք պարտական հայերեն մեծ թվով ձեռագրերի հավաքման և կորստից փրկելու ազգանվեր գործունեության համար
56. Դրա լավագույն առհավատչյան մատենադարանում պահպանվող շուրջ 2600 ձեռագրերն են: Դրանց թվում կան այնպիսի հազվագյուտները, ինչպիսիք են Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլոց ձեռքով նկարազարդված ձեռագիր մատյանները:
57. 19-րդ դարավերջին Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ Ներսես Ակինյանի վկայում է` «Այսօր Մխիթարյան տպարանը հայերեն գրերու բազմազանությամբ (70 տեսակ) աշխարհիս մեջ հարստագույնը կնկատվի:
58. Մխիթարյան միաբանությունը իր Վենետիկի և Վիեննայի մասնաճյուղերով, XVIII դ. երկրորդ կեսից մինչև XX դ. առաջին քառորդն իր ստեղծած բնագիտական վիթխա- րածավալ մնայուն արժեքներով մեծապես հարստացրել ու զարգացրել է հայ բազմա- դարյան բեղմնավոր բնագիտական միտքը:
59. Վիեննայի Մխիթարյան միաբանության բնագիտական ժառանգության մասին ընդհանուր գաղափար կազմելու համար կարելի է բերել հետևյալ վկայությունը. «Եվրոպա» և «Հանդես Ամսօրյա» պարբերականներում մինչև XX դարի սկիզբը միայն աստղագիտությանը նվիրված հոդվածների թիվը շուրջ 60 է :
60. Ուշագրավ է Արսեն Այտընյանի` 1850 թ. Վիեննայում պատրաստված հայ իրակա- նության մեջ հայատառ առաջին գլոբուսը: Հիշյալ գլոբուսից Հայաստանում կա մեկ հատ, որն այժմ Երևանի պետական համալսարանում է: Երկրորդ օրինակը, որը Էջ- միածնում է, քայքայված է: Թիֆլիսում միայն Ներսիսյան դպրոցն է ունեցել այդ գլոբու- սից:
61. Հիմնադրման առաջին իսկ օրվանից Հայոց պետականության բացակայության պայմաններում Վիեննայի Մխիթարյանները իրենց առաջնահերթ խնդիրը համարեցին հնարավոր բոլոր միջոցներով Եվրոպային ճանաչել տալ հայությանը և հայությանը` Եվրոպային:
62. Դրանք վերամիավորվեցին 2000 թվականին, իսկ մինչ այդ երկուսը միաժամանակ իրականացնում էին Մխիթար հայրապետի առաքելությունը:
63. Եվ Վենետիկը, եւ Վիեննան, հայտնի են որպես հայկական աշխարհի կրթական կենտրոններ:
64. Շոշափենք Ս.Ղազար կղզու հոգևոր և աշխարհիկ գանձերը:
65. Պատկերասրահի նմուշները բացառիկ են ոչ միայն միաբանությունում հայտ նվելու իրենց պատմությամբ, այլև իրենց մշակութային նշանակությամբ:
66. Անհավանական ճոխ է մխիթարյան հավաքածուն, որ մեր մեծերի կողքին եվրոպական, հատկապես իտալական արվեստի եզակի գործեր են:
67. Մեր ճանաչողական դասը ավարտենք Դ.ՎԱրուժանի խոսքերով.«Զգուշությամբ կոխեցենք մխիթարյան հայրերու նվիրական կղզին. Ձեր ամեն մեկ քայլը հանճարի աճյունի մը կարող է հանդիպել»:
68. Չնայած Մխիթարյան միաբանությունը նույնքան ակտիվ չէ, որքան ժամանակին, փոքրաթիվ անդամներով եւ աճող մարտահրավերներով այն շարունակում է գործունեությունը չորս դպրոցներում` հայկական սփյուռքի հետքը կրող վայրերում` Բեյրութում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում եւ Ստամբուլում:
69. Իսկ վերջում, ամենավերջում փոքրիկ անդրադարձ Մուրադ-Ռափայելյան վարժարանին:
70. Սա Պալացո Կե Զենոբիոն է։ Այս բարձր, նկարազարդ առաստաղով, որմնանկարներով, քանդակներով, մարմարե հատակով, խորհրդավոր… անբացատրելի գեղեցիկ, հայելապատ, բարոկո ոճով կառուցված պալատը բացարձակ հայկական է…
71. Սա Մուրադ-Ռաֆաելյան վարժարանի շենքն է։1834 թվականին Հնդկաստանի երկու հայ մեծահարուստ վաճառականների` Ռաֆայելի եւ Մուրադի կտակի համաձայն Մխիթարյանները հիմնում են վարժարան, որը 1850 թվականից տեղափոխվում է այս պալատ։
72. Մուրադ-Ռաֆայելյան գիշերօթիկ վարժարանը եղել է Վենետիկի միաբանության գիտակրթական կենտրոններից մեկը։ Այն ակադեմիական բարձր չափանիշներին համապատասխան կրթություն էր տալիս, որի լավագույն շրջանավարտները ստանում էին Իտալիայի նախարարության կողմից վկայական եւ իրավունք ստանում առանց քննությունների ընդունվել Եվրոպայի համալսարաններ: Բայց ամենն անցյալում է…
73. Թափառելով կախարդական բռնակներով դատարկ շենքում՝ կարելի է գտնել հին կահույքով դասասենյակները. դռան վերեւում գրված՝ գիտադարան, բնագիտարան. կարելի է գտնել այս վարժարանում ուսանած Դանիել Վարուժանին, Վարժարանի հարյուրամյակին (1936) նվիրված հուշատախտակներ։
74. Վարժարանը փակվել է 1997 թվականին։ Ասում են, աշակերտների քչացման եւ ֆինանսների սղության պատճառով։ Հետագայում շենքը սկսել է ծառայել որպես մշակութային, կրթական ոչ սիստեմատիկ միջոցառումների վայր, իսկ վերեւի հարկերը որպես հյուրանոց հատուկենտ, ոչ պահանջկոտ հյուրերի համար։
75. Մուրադռափայելյան պատմությունը ուզում ենք ավարտել տողացի մեջբերելով ռեժիսոր-լրագրող Արփի Մաղաքյանի հուզիչ տողերը, որը հպարտանալուց զատ մտածելու տեղիք կտա. « Ես ու ընկերուհիս՝ Զոյան, երբ վենետիկյան երեկոների ջերմ մթնոլորտից ուզում ենք տուն վերադառնալ քնելու, իսկ շրջապատող մարդիկ համոզում են, որ մի քիչ էլ մնանք, միշտ ասում ենք. «Մուրադն ու Ռաֆայելը մեզ են սպասում։ Պարտավոր ենք շուտ գնալ։ Խանդոտ ամուսիններ ունենք»։ Իտալացիները լսելով մեր ամուսինների խրոխտ անունները, միշտ հարգանքով ցտեսություն են մաղթում մեզ։ Ես ու ընկերուհիս ծիծաղներս զսպելով քայլում ենք դեպի մեր սիրելի տուն՝ Մուրադ-Ռաֆաելյան։
76. Այս կատակը ծիծաղելի է, մինչ այն պահը, երբ փողոցում ես։ Իսկ մութ, ճռռացող աստիճանավանդակով քո սենյակ հասնելուց ավելի սարսափելի բան չկա՝ թվում է ուրվականները հետդ քայլում են շենքում։ Պալատը իրոք դղրդում, ճռռում ու տնքում է։ Այն վթարային է։ Վենետիկը ամբողջապես կառուցված է ջրի վրա։ Շենքը կարիք ունի միջազգային չափանիշներին համաձայն հիմնովին վերականգնման՝ ամենակարեւորը հիմքը, հետո մնացյալը։
77. Մուրադ-Ռաֆաելյանի այս ամռան ճռռոցը ինձ համար ոչ այնքան սարսափելի էր, որքան տխուր… այն ինձ փոքրացնում էր… անզորացնում… մղկտացնում…ապացուցում, որ աղքատ եմ եւ գումար չունեմ իրեն օգնելու…

78. Շենքում շշուկներ էին պտտվում՝ այն շատ երկար ժամանակով (99 տարի) վարձով են տալիս այլազգ ընկերությանը։
79. Շշուկներն ասում էին, որ սա ոչ միայն ՎԵՐՋՆ է հույսի, թե կվերաբացվի հնամենի, բարձրակարգ գիտական կրթօջախը, այլեւ ՍԿԻԶԲԸ չնաշխարհիկ շենքը հավետ կորցնելու։
80. Իսկ Մուրադն ու Ռաֆաելը այս շենքը ո՞ւմ էին նվիրել եւ ի՞նչ նպատակի ծառայելու համար։ »

  • Լրահոս