Մասնագիտական կառույցի հզորացում

B08062C0-6415-4FD5-BD45-032E5112E039

Յուրաքանչյուր հասարակության զարգացման երաշխիքը նրա կրթական համակարգն է։Այսօր ուսուցչին մատչելի են ուսուցման նորագույն տեխնոլոգիաները, տեղեկատվական բազում աղբյուրներ,այս բազմազանությունը կարող է հանգեցնել բարդույթների,եթե այն չմատուցվի գրագետ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը իր շնորհակալությունն է հայտնում Պարադիգմա կրթական հիմնադրամի կազմակերպիչներին հանրության կողմից կրթության բնագավառում արագ փոփոխություններ իրականացնելու պահանջներին դասավանդման և ուսուցման նորագույն մեթոդները ամենայն զգուշավորությամբ և բծախնդրությամբ ներկայացնելու համար։
Դպրոցի մանկավարժները սիրով են մասնակցում վեբինարներին,կիսվում ձեռք բերած նոր գիտելիքներով։
Ուսուցչի մասնագիտական լրացուցիչ կրթությունը ենթադրում է մասնագիտական որակների անընդհատ զարգացում և կատարելագործում,որն էլ բխում է միմիայն աշակերտի շահերից։

  • Լրահոս