Հայրենիքս Հայաստանն է…

image (7)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԴԱՍ
ՎԱՐՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
ԾՐԱԳՐՈՒՄ`
1. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԲԵՅԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ:
2. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ, «ՆԵՂ ԴՈՒՌ»_ ՖԵԼԻՔՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ:
3. ՍԱՄՎԵԼ ԵՎ ԱՐՏԵՄ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, ՍԵՎ ՍԱՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ:
ԲԱՆԱԽՈՍԸ` ԱՆԱՀԻՏ ՏԱՐՈՆՑԻ
ՖԻՄԵՐԸ` ՌԵԺԻՍՈՐ ՀԱՅԿՈՒՀԻ
Ողջույն, տ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ, ԲԱՐԻ~ ԳԱԼՈՒՍՏ ՁԵՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՕՋԱԽ…
Հայոց աղ ու հացի բույր էր լցվել դհոլի մարտական զարկերի հնչյունների ներքո, լցվել հեռավոր օրերի հայերի դարավոր պատմության քարտեզների վրա մինչև Սև սարի հակոբյանական ծննդոց քարե քարտեզը:
Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցն իր հյուրընկալ դռներն էր բացել Գրական և Փաստագրության Միջազգային Ակադեմիայի հայկական բաժանմունքի պրեզիդենտ, Եվրոպական համալսարանի հայ առաջին ակադեմիկոս Սամվել Հակոբյանի և իր որդի` դոկտոր Արտեմ Հակոբյանի առջև:
Շքախումբը մոտենում է տնօրինության հյուրընկալ աղ ու հացի հայկական սուփրային:
Օրհնա~նք և աղոթքի ելած վայրկյանները սահում են ուսուցչուհի և օրվա հեղինակ _ կազմակերպիչ Սուսաննա Մելքոնյանի » Հայաստան ասելի~ս ` ծնկներս ծալվում են» տողերի տակ և փշրվում մեր ափերին , դառնում հին ու նորօրյա Հայաստան աշխարհ:
Աշակերտները լուսե խորան դարձած եռագույնի ցոլքերում` շղարշվում էին բառ ու բանի ոլորաններում:
Հնչում էր… ու դրոշմվում էին մեր հոգիներում Անիի ավերակների շիրազյան տաղն ու որոտը:
«Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ…» Շիրազ:
Օրվա բանախոս Անահիտ Տարոնցուն էր տրված խոսելու հայ բարերար, հայրենասեր Հարություն Եբեյանի գործունեության մասին:
Շնորհակալություն քեզ տ. .Սուսաննա Մելքոնյան, քո կազմակերպած միջոցառումը գիտական դաս էր` «Հայ, Հայք,Հայաստան» մինչև Ադամ ու Եվա, եդեմ ու Ագռավաքար:
Հայոց անմահ լեգենդները քայլեցին էկրանին, զրուցեցին ունկնդրի հետ և հեռացան` լուսավոր շող թողնելով դպրոցի կամարների տակ:
Միջոցառման ավարտին ակադեմիկոս Սամվել Հակոբյանը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ» /հեղ. ՍԱՄՎԵԼ ԵՎ ԱՐՏԵՄ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ/ նվիրեց դպրոցի գրադարանին:
Խորին հարգանք և շնորհակալություն բոլորին անուն առ անուն:
Անահիտ Տարոնցի

image (12)

image (11)

image (10)

image (9)

image (8)

image (6)

  • Լրահոս