Անուրջի թևերով

image-2920a46eaf9d54b7d0706e636edb34bcacb46924ab1d5aaf3ae3687df2ccf6f9-V

Վերջին զանգի ղողանջներով ազդարարվեցին դպրոցական ոսկեծամ հեքիաթի ավարտը և երիտասարդական կյանքի ավարտը: Անցյալում մնացած հուշերը արթնացան, ու դպրոցական երկար ճանապարհը մի վայրկյանում վերածվեց քաղցր երազի:

Ժպիտներ, բարեմաղթանքներ, ծաղիկներ…

Հրաժեշտը արտաքուստ ուրախ էր, ներքուստ` տխուր: Դպրոցի բակում հավաքվածները  վստահ են` կրթօջախի գիտության ջահը դեռ երկար տարիներ կփոխանցվի սերնդեսերունդ, ու հարազատ դպրոցը նորից ու նորից կհպարտանա իր շնորհալի սաների հաջողություններով:

Վաղվա օրը այսօրվա մեր շրջանավարտներինն է. իրենց համար կարևոր այդ օրը նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին երկրի պետական սահմանը  պաշտպանող իրենց հայրենակցին` եղբորը:

2016թ. մայիսի 27. դպրոցական կյանքի  ավարտ. նոր երազանքների սկիզբ:

Ճախրեք ձեր երազների թևերով, սիրելի’ շրջանավարտներ: Դպրոցը բոլորիրդ մաղթում է հաջողություն:

image-a439a6a3e829ff8cbdb498ededf21b600aca981a4fc34e864dced8004e0bc247-V

image-92ff08466d7177af32d17fff9d9914553cba7190a3a08dfdc166c400ebf3ef7c-V

image-c3ea143d5a8d1578da0c6991684093265de30faa7ccb30a7fe583e452dc64534-V

image-215d54a6a77ea15703e0abdc1504aa76263b09faee30d4835f894952469c5343-V

  • Լրահոս