Համատեղ սեմինար

image

Դպրոցի ծնողական խորհուրդը միշտ էլ իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել թե դպրոցի հասարակական կյանքում,թե ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերում։
2017-2018 ուստարին սկսվեց հաճելի նորարարությամբ. ուսուցչի ակումբը հյուրընկալել էր իր անդրանիկ հյուրին ՝ դպրոցի ծնողական խորհրդին։
Հոգեկան առողջության միջազգային օրվան նվիրված կենսաբանության ուսուցչուհի Գ. Միրզոյանը անցկացրեց սեմինարնպատակն էր ուսումնասիրել սովորողների վարքը, նկարագրել ոչ ադեկվատ դրսևորումների պատճառները, փորձել մեկտեղել դրանք հաղթահարելու ջանքերը ՝ ապահովելով լիարժեք դասապրոցես։
Սեմինարները գերազանց հնարավորություն են տալիս մանկավարժներին փորձի փոխանակման և գործնական գիտելիքներ ձեռք բերելու համար։Դպրոցի մանկավարժները ակնկալում են ծնողական խորհրդի հետ շարունակական համագործակցություն։

  • Լրահոս