Համագործակցություն

C010B0F2-059A-4919-A748-51DCAA318073

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապահովելու իր տեղն ու դերը հասարակության մեջ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի հյուրերն էին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները։
Նպատակն էր դպրոցի մանկավարժներին աջակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորղների գնահատման գործընթացում։
Ներկայացվեց կրթական հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնական ծրագրերի ճիշտ պլանավորումը,քննարկվեցին մասնագիտական հարցեր։
Դիտարկեցին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների տարեկան ու կիսամյակային կտրվածքով փաստաթղթերը,նպատակները,դեպի այդ նպատակները տանող քայլերը։
Հարցերը բազմազան էին,անհանգստությունը՝ շատ,սակայն սրտացավ,հետևողական ու թիմային աշխատանքը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունք։

03965B11-5941-4886-A377-C114FE2A69ED

  • Լրահոս