Հաղթում է լավագույնը

4B6DCB7B-138B-419B-854B-9784C23BE928

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում
մեկնարկեց ամենամյա օլիմպիադան հայոց պատմությունից։ Իրենց գիտելիքներն էին ստուգում ինչպես մայրաքաղաքի,այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները։Ավանդույթի ուժ ստացած օլիմպիադայի նպատակն է նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը։Նմանատիպ օլիմպիադաները աշակերտների համար հանդիսանում են հարթակ հետագայում միջազգային օլիմպիադաներին մասնակցելու համար։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լիլիթ Բաբայանը ու 11-րդ դասարանի աշակերտ Դիանա Շարոյանը արժանացան պատվոգրերի և հնարավորություն ստացան վարձավճարի 10% զեղչի։
Դպրոցը շնորհավորում է հաղթող աշակերտներին և պատմության մասնախմբի ուսուցիչներին։

716D86DF-25E6-47F7-9CF7-CDA928A9FFF4

  • Լրահոս