Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Capturewrfgtyry

1931թ Ֆլորենցիայում որոշում ընդունվեց կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշել հոկտեմբերի 4-ին: 2008թ այս օրվա անցկացման գաղափարը արդեն ընդունել էր աշխարհի 66 երկիր: Կենդանիների պաշտպանության օրը կազմակերպվում են տարաբնույթ զանգվածային միջոցառումներ` ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը: Ամեն տարի այդ օրը հ 139 ավագ դպրոցում անցկացվում են զանազան միջոցառումներ՝ֆոտոցուցահանդես,այց կենդանաբանական այգի, դաս Բնության և Կենդանաբանության թանգարաններում: Այս տարի կենդանիների պաշտպանության օրը նույնպես շուքով նշվեց դպրոցում`աշակերտները պատրաստել են նկարներով ցուցատախտակ կենդանիների վերաբերմունքը այլ կենդանիների և մարդկանց վերաբերյալ: Միաժամանակ ամեն դասամիջոցին միացվում էր տեսաֆիլմեր կենդանական աշխարհի հանդուրժողականության մասին: Շա՜տ բան ունենք սովորելու բնությունից:

  • Լրահոս