Կարդում է դպրոցը

200px-My_name_is_aram

Ամփոփվեց հոկտեմբեր ամիսը,և ավարտվեց ևս մեկ գրքի ընթերցանություն։ Այս անգամ նախապատվությունը տրվեց ամերիկահայ արձակագիր Վիլյամ Սարոյանի <<Իմ անունը Արամ է>> գրքին։
Հեռավոր Ամերիկայից Սարոյանը պատմում է հայի մասին,նրա ապրելակերպի և բնավորության մասին։ Ղարաօղլյանների միջոցով ներկայացվում է աշխարհին հայի պատվի ու արժանապատվության,մաքրության և հպարտության ու մի քիչ էլ <<խենթության>> մասին։
Մեծ խանդավառությամբ էին ներկայացնում աշակերտները մեծ գրողի ստեղծագործությունը,առանձնացնում գլխավորը երկրորդականից,ներկայացնում հեղինակի մտորումներըօտար ափերում մեծացած Սարոյանը ոչ միայն հայ է,այլև հայ` իր բովանդակ էությամբ,հպարտ իր անցյալով և ապագայի նկատմամբ մեծ հավատով։

  • Լրահոս