Կատարելության ձգտումը՝ ապագայի սպառնալիք

39F2D34E-63F0-48D7-AEF8-144B8D6E4E46

Կատարելության ձգտումը՝ ապագայի սպառնալիք

Կ. Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցում Բնագետի ակումբի հերթական հանդիպումը նվիրված է մարդկության կարիքների բավարարմանը՝ կատարելության ձգտմանը:

Կատարելությունը բնութագրում է զարգացման բարձրագույն գաղափարըը, որի հետ փոխկապակցված են մարդկային ջանքերը, նպատակներն ու արդյունքները։ Վաղ ժամանակներից մինչ հիմա մարդը անցել է զարգացման տարբեր փուլեր և հասել է ներկայիս մարդու մակարդակին ու շարունակում է կատարելագործվել։ 11-րդ դասարանի ֆիզմաթ հոսքի աշակերտներ Անուշը և Էդվարդը ներկայացրին իրենց զեկույցը՝ նշված թեմայով: Կատարելության ձգտումը ստիպեց մարդուն մտածել մտավոր ունակությունները արհեստական ճանապարհով բարձրացնելու եղանակների մասին։Մենք վաղուց արդեն սիմբիոզի մեջ ենք արհեստական ինտելեկտի հետ, մեր կյանքն անհնար է պատկերացնել առանց հեռախոսների, համակարգիչների։ Սակայն մի մեծ խնդիր կա. մեր համագործակցությունը տեխնոլոգիաների հետ շատ դանդաղ է, քանի որ դա անում ենք մատների միջոցով։ «Նեյրոլինկ»-ի առավելությունն այն է, որ այն գերհզոր համակարգիչ է, որը տեղադրված կլինի անմիջապես մեր ուղեղում և վայրկյանների ընթացքում կկատարենք դժվար հաշվարկներ ու կլուծենք մեծ բարդություն ներկայացնող խնդիրներ, արագ կսկսեն զարգանալ տնտեսության բոլոր ոլորտները, գիտնականներն ամեն օր նոր բացահայտումներ կանեն: ։ «Նեյրոլինկ»-ը ուղղակի անհավանական հնարավորություններ կտա ու նորանոր հորիզոններ կբացի մարդկության առջև, սակայն այն որոշ անհանգստությունների ու վախի առիթ է տալիս և կարող է վատ հետևանքներ ունենալ՝ դառնալովապագայի սպառնալիք: Կատարելության ձգտել պետք չէ, պետք է ապրել բնական կյանքով, կենդանացացնել կյանքն ու կենդանություն ստանալ նրանից. ահա այն առավելագույն կատարելությունը, որին կարող է հասնել մարդը:

60B376E8-09CD-4E03-BED0-714CC60E7C9E

  • Լրահոս