Ծովը և ծովերի հայ արքան

Безымянный коллаж (3)

<<Երկնքի տակի ջրերը մէկ տեղ ժողովուին,եւ ցամաքը երեւաց։Աստուած ցամաը կոչեց Երկիր,և ջրերի ժողովը կոչեց Ծով։Աստուած տեսավ,որ բարի է>>։
Սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթվա օրերից մեկը նշվում է որպես Ծովի միջազգային օր։
Դպրոցի կենսաբանները աշակերտների ուշադրությունը սևեռեցին այն հանգամանքին,թե մարդկությունը ինչպիսի վնաս է հասցնում ծովերին և օվկիանոսներին ՝աղտոտելով ջրային ավազանը։Աշակերտների կոչն էր բարելավել ծովերի անվտանգությունը և կանխարգելել աղտոտումը։
Ծովի թեման շարունակվեց ․մեր աշակերտները այցելեցին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված <<Հովհաննես Այվազովսկի․Արարում>> խորագրով ցուցահանդեսին։
Փոթորկուն ծովը,անսանձ տարերքի դեմ մաքառող մարդու բախումը,քաոսից դեպի արարում տանող լույսը ոգեշնչել էին աշակերտներին։Տպավորիչ օրվա վերջակետը դրվեց դպրոցում․ուսուցչուհի Ա․Իգիթյանը աշակերտներին ներկայացրեց Ծովի միջազգային օրվան նվիրված խաչբառ։

image (18)

  • Լրահոս