Ծառայության ցուցանիշ

0804D225-F1E0-4D3E-A234-C45A22C9B37E

Վեց ուսումնական տարին կարճ ժամանակահատված է ավանդույթներով հարուստ դպրոցի երանգապնակին նոր գույներ ավելացնելու,դպրոցի ներուժը բացահայտելու,ազնիվ ու բարի հարաբերություններ ստեղծելու և հաստատելու համար.զինվորականի կնոջ հատուկ խրոխտ կեցվածքով ,խիստ ու բարի հայացքով,պրպտող աշխարհայացքով տիկին Սարգսյանը սիրվեց գործընկերների ու աշակերտների կողմից։
Աշխատանքային բեղուն ուղի է անցել տիկին Սարգսյանը,եղել են նաև դժվար օրեր,պատերազմ,շրջափակում,բայց ամեն անգամ ժպիտով մտել է դասարան ու կատարել մանկավարժի առաքելությունը։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցը շնորհավորում է տիկին Սարգսյանին 60-ամյակի առթիվ,մաղթում առողջություն,ընտանեկան ջերմություն,ստեղծագործ միտք։
Տիկի՜ն Սարգսյան,Ձեր ներկայությունը դպրոցին հաղորդում է ջերմություն,գեղեցկություն։

B657F0E8-9EFC-4C9E-99CB-72048CEE6C90

  • Լրահոս