Խոսք երախտագիտության

image (9)

Նոյեմբերի 25-ին մեր դպրոցը ներկայացնող <<Բումերանգ>> թիմի կազմը ընկեր Սմբատյանի գլխավորությամբ , մեկնեց <<Այբ>> դպրոց՝ մասնակցելու պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլին: Մրցողներս հինգն էինք: Մեկնեցինք բարձր տրամադրությամբ ու հաղթանակի հույսով։ Մեզ համար շատ կարևոր էր մասնակցել նման մրցաշարի , որը հնարավորություն է տալիս աշակերտներին մասնակից դառնալ ծավալվող գիտական աշխատանքներին ,բացահայտել մեր թույլ և ուժեղ կողմերը , կատարելագործել մեր և’ թիմային աշխատանքի , և’ անհատական նախաձեռնողի ու ղեկավարի ունակությունները։ Մրցաշարը լավ հարթակ էր աշակերտների, ուսանողների և արդեն փորձառու գիտնականների ու գիտաշխատողների հետ շփումների համար։ Այն մեզ համար կարևոր փորձի և նոր գիտելիքների աղբյուր էր։ Ցավոք, չկարողացանք անցնել հաջորդ փուլ։ Բայց դա էլ կարևոր դաս եղավ մեզ համար, հասկացանք, որ դեռևս շատ ու շատ անելիք ունենք , որ չպետք է բավարարվենք իմացածով ,այլ պետք է անընդհատ աշխատենք ու խորացնենք մեր գիտելիքները։ Միևնույն ժամանակ ավելացավ մեր ձգտումը,մեր եռանդը հաղթանակի և մեծ բարձունքների հասնելու համար։Իսկ հաջողության հասնելու նախադրյալը դպրոցն է տալիս ։Ցանկանում եմ իմ և ամբողջ թիմի անունից շնորհակալություն հայտնել մեր խմբի ղեկավարին՝ ընկեր Սմբատյանին , ում անդուլ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ մենք ունենք գիտելիքների ներկայիս մակարդակն ու պաշարը։Գիտակցում ենք մեր պատասխանատվությունը Ձեր առջև, հասկանում ,թե որքան շատ պետք է աշխատենք Ձեր ներդրած ջանքերն ու մեր հետ կապված հույսերն արդարացնելու համար։Մեր երախտագիտությունն եմ ուզում հայտնել նաև տնօրինությանը ,որ ստեղծում է բոլոր պայմանները սովորելու,գիտելիքներ ձեռք բերելու և հասարակության պիտանի մարդ ձևավորվելու համար։ Խոստանում եմ՝ ամեն ինչ կանենք դպրոցի պատիվը բարձր պահելու և Ձեզ հպարտանալու առիթ տալու համար:
12-2 դասարանի աշակերտ՝
<<Բումերանգ>>թիմի ավագ

Վալերի Դավթյան

  • Լրահոս