Խոսք երախտագիտության

528362C8-A7CB-4DDD-B585-2A3B1A171A99

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցը կրկին Նոր Նորք համանյքի ղեկավարության ուշադրության կենտրոնում էր.վերարժևորվեց հ139 ավագ դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյանի՝ սերնդակրթության ոլորտում կատարած աշխատանքը:
Անաչառ,սկզբունքային,խստապահանջ ու անմիջական տնօրենը դիմագրավում է կրթական մարտահրավերներին,իր անբասիր աշխատանքով շարունակ բարձրացնում կրթության դերը և ուսուցչի առաքելությունը,իր շուրջը համախմբված մանկավարժներին վարակում ստեղծագործ և նորարար գաղափարներով։
Դպրոցի խնդիրները անսպառ են,լուծվածներին փոխարինում են նորերը,սակայն բոլոր դժվարությունները կրթական նվիրյալի մտահոգությամբ և նվիրաբերվելու բացառիկ ուղղվածությամբ արագ լուծում են գտնում։
Դպրոցի ձեռքբերումները բոլորինն են,բայց միևնույն ժամանակ տնօրենի կենսագրության մի մասը՝ այլևս ձուլված հարազատ երկրին։
Պատվոգիրը տիկին Ջհանգիրյանի համար պարտավորեցնող է,իսկ դպրոցի կոլեկտիվի համար ևս մեկ անգամ ասելու՝ շնորհակալություն։

  • Լրահոս