Ընտրություններ մեր դպրոցում

1CB6E288-7636-4F6A-88DC-9A43ACDC860E

Ընտրություններ մեր դպրոցում
Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի կանոնադրության համաձայն՝ հոկտեմբերի երկուսին անցկացվեց աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:Աշակերտական խորհրդի նախագահի յուրաքանչյուր թեկնածու սահմանված ժամկետում ներկայացրել էր իր նախընտրական ծրագիրը.բոլորի ծրագրերում հստակ ուղենշվում էին յուրաքանչյուրի աշխատանքները՝մասսայական միջոցառումների իրականացում,տարբեր թեմաներով դասընթացներ,ավագ դպրոցների սերտացման համագործակցություն,աշակերտների իրավահավասարություն և ինքնադրսևորում,ազատ կարծիքի արտահայտում:
Բոլոր թեկնածուներն էլ հստակ պատկերացնում էին՝աշակերտական խորհրդի և նախագահի դերը դպրոցի կառավարման և ուսումնադաստիարակչական գործընթացում մեծ է:
Սկսվեց բաղձալի քվեարկությունը.ստացված արդյունքների հիման վրա մեկ ուսումնական տարի լիազորությունների ժամկետով աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 12-3 դասարանի աշակերտուհի Իննա Ազիզյանը:
Շնորհավորում ենք նորընտիր նախագահին՝ ցանկանալով հետաքրքիր մտահղացումներով հագեցած բեղմնավոր աշխատանք:

DA89C286-F627-4069-9045-3EB4E6AF91F3

EA703915-91D5-4BA8-A3BC-0D30F1692B21

A0328600-FCA9-4E2D-9FAD-12A5E3D10CBF

F99DF853-138A-4495-BA30-E4BAD1C47AE7

  • Լրահոս