Էքսկուրսիան՝ ուսուցման բաղադրիչ մաս

unnamed (2)

Դպրոցում արդեն ավանդույթ է ձևավորվել գիտակրթական նպատակով կոլեկտիվ զբոսանքների կազմակերպումը ։
Անդրանիկ արշավը նվիրվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարելիցին։
Մշակութային հրաշակերտ հուշարձանները՝ իրենց բազմաթիվ գաղտնիքներով և ճարտարապետական հնարքներով,հիացրել էին աշակերտներին,իսկ հայրենի բնության գրկում հանգստանալը նոր ուժ և տեմպ հաղորդեց սովորողներին նոր ուսումնական տարին լավ սկսելու համար։
Սովորողները ակնկալում էին նմանատիպ էքսկուրսիաների շարունակական կազմակերպում և նոր գաղտնիքների բացահայտում։
Մեր դպրոցի սաները սիրում են մեր երկիրը և հպարտ են,որ հայ են։

unnamed (1)

  • Լրահոս