Էվրիստիկական զրույցի մեթոդը

image (7)

Ուսուցչի ակումբում զեկուցում է `<< Էվրիստիկական զրույցի մեթոդը>> թեմայով: Ուսուցման գլխավոր նպատակն անձի ամբողջական զարգացումն է, որին նպաստում են ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները: Այս մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս, որ աշակերտն ինքը բացի դեպի իմացություն տանող ուղին:Սոկրատեսյան /էվրիստիկական/ զրույցն ունի երկուհազարամյա պատմություն , բայց չի կորցրել իր արդիականությունը: Էվրիստիկական զրույցի ժամանակ առաջադրված փոխկապակցված հարցերի շարքի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ոչ շատ մեծ խնդիր, դուրս է բերվում ուսուցչի կողմից առաջադրված խնդրի լուծումը: էվրիստիկական զրույցը ուսուցչից պահանջում է բարձր վարպետություն, խոր պատրաստվածություն: Զեկուցման վերջում Գ. Միրզոյանը և Ռ. Թամազյանը այս մեթոդով իրականացրին դաս կենսաբանության և ֆիզիկայի խնդիրների վերաբերյալ:

  • Լրահոս