Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

47F10204-7BAE-4FFD-99C8-D0D16588A2F2

Սիրելի’ դեմիրճյանականներ,հարգելի’ մանկավարժներ և ծնողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Կրթություն ստանալու ձգտումը հայ ժողովրդին բնորոշ հատկանիշներից է,այն ապացուցվել է հազարամյակների կենսափորձով. այս տոնին ամենքս դառնում ենք առավել խանդավառ ու կենսախինդ։
Սիրելի’ դեմիրճյանականներ,գիտելիքն անգնահատելի արժեք է,գիտելիքի պաշար ձեռք բերելով` հնարավոր կլինի իրականացնել պատանեկան երազանքներից հառնող բարձր,միանգամայն իրականանալի նպատակները։
Հարգելի’ մանկավարժներ,հավատարիմ մնացեք ձեր առաքելությանը և ձեր սաներին ուղղորդեք դեպի գիտելիք,դուք եք մեր ապագայի դարբինները,շնորհակալություն ձեզ հայրենանվեր աշխատանքի ու նվիրումի համար։
Բարի երթ դեպի գիտելիքների զարմանահրաշ աշխարհ։

  • Լրահոս