Գրքի շնորհանդես դպրոցում

07DE6056-EB97-4505-9DF4-6115A1065ECA

2018-2019 ուստարվա մեկնարկին հայոց լեզու,գրականություն և օտար լեզուների մասնախմբերը որոշեցին տարվա ուսուցման ուղենիշ ընտրել ինտեգրված ուսուցումը՝ ստեղծելով միջառարկայական կապերով դասեր:
Տարեկան ծրագիրը ամփոփվեց օժանդակ ձեռնարկի շնորհանդեսով,որը ներկայացվեց բաց դռների օրը:Գրքի հեղինակներ Կարինա Ալեքսանյանը /անգլերեն/ և Հասմիկ Հեբոյանը /հայոց լեզու/ օժանդակ ձեռնարկում ներկայացրել են էսսե գրելու բառամթերքը,TOEFL գրելու ձևակերպումները,այն 5 պարտադիր պահանջները,որոնք հանդիսանում են էսսե գրելու սկզբունքները,ամենաշատ օգտագործվող արտահայտությունները:
Ձեռնարկը գրված է 3 լեզուներով՝ անգլերեն,հայերեն,ռուսերեն,այն նախատեսված է ոչ միայն աշակերտների,այլև լեզուներ ուսումնասիրողների համար:
Յուրաքանչյուր նմանատիպ աշխատանք ուսուցչի մղում է ինքնակատարելագործման:

B0EAB362-2108-4911-A9D9-826FEE84126C

  • Լրահոս