Գնահատում և խոնարհում

image (8)

2002թ․ փետրվարի 2-ին, հ139 միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում միաձայն որոշվեց դպրոցը անվանակոչել ՀՀ Ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանի անունով։
Օրը հոբելյանական էր։
Կ․Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող թանգարանը հյուրընկալել էր դեմիրճյանականներին։Թանգարանի ցուցանմուշները և լուսանկարները պատմում էին աշակերտներին մեծ հայրենասերի կյանքը՝ պատանեկությունից մինչև վերջին տարիները։
Առավել հուզված էր տիկին Ռիման․նա իր խոսքում անընդհատ ապրեցնում էր Կ․Դեմիրճյանի հիշատակը ,իսկ վերջում հավելեց․<<Հրաշքներ չեն լինում,բայց նա կաներ առավելագույնը>>։
Դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց։
Տիկին Ռիման մեծ հանդիսապետությամբ <<Կարեն Դեմիրճյան>> շքանշան հանձնեց դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյանին՝ մեծ հայորդու հիշատակը վառ պահելու և նրա ժառանգած բանաձևով սաներին դաստիարակելու և կրթելու համար։
Տիկին Ջհանգիրյանը մեծ խոնարհումով և պատասխանատվության զգացումով ընդունեց պարգևը․<<Ես կիսում եմ այս պարգևը բոլոր նրանց հետ,ովքեր կրթության միջոցով հավերժացնում են մեր պետությանն ու ժողովրդին ծառայած հերոսների հիշատակը>>։

image (5)

image (6)

image (7)

image (9)

image (15)

  • Լրահոս