Գիրքը ապահով բարեկամ

D59C9553-9EF0-4CAB-AFB4-DE0C6EBB5D1B

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցի ընթերցասեր աշակերտները շտապում էին Հայաստանի ազգային գրադարան` ծանոթանալու գրադարանի գործունեությանը։Այն եզակի է իր հավաքածուով,սպասարկվող նյութերի տեսականիով,70-ից ավելի լեզուների գրականությամբ։
Գրադարանի ճեմասրահում աշակերտները քայլում էին երկյուղածությամբ.չէ որ այստեղ մի ժամանակ ճեմել են Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Էդուարդ Ջրբաշյանը և ուրիշներ.գուցե նրանց գլուխգործոցները ծնվել են հենց այս ճեմասրահում։

2A3D8922-F99B-4BD0-8E8B-1BB0E7DAAEE2

  • Լրահոս