Գիտելիքի տոնը մեր դպրոցում

image

Ողջույն, սիրելի´ դեմիրճյանականներ, մանկավարժներ, շնորհավորում ենք ձեզ սեպտեմբերի 1-ի `   Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Հարգելի´ ուսուցիչներ, հավատարիմ մնացեք ձեր առաքելությանը և ձեր սաներին ուղղորդեք դեպի գիտելիք:

Նորից ու նորից հնչում է դպրոցի հիմնը և համախմբում իր շուրջը բոլոր դեմիրճյանականներին:

 

Մեր կրթօջախը միշտ էլ հպարտանում է իր լավագույն աշակերտներով: Հուրախություն մեզ` տարեցտարի  համալրվում են նրանց շարքերը:

2017-2018 ուսումնական տարվա  խորհրդանշական 1-ին զանգը կհնչեցնեն

12-րդ դասարանի աշակերտներ Վալերի  Դավթյանը

և Աստղիկ Ղազարյանը:

Կեսդարյա պատմություն ունեցող մեր կրթօջախը հանրապետությունում աչքի ընկավ  հոգևոր և ստեղծագործ մթնոլորտով,կրթության բարձր որակով: Վերանվանվեց Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Կարեն  Դեմիրճյանի անունով, որդեգրվեց հայրենաշինության պատվավոր գործին և այսօր մեծ հպարտությամբ  պատրաստվում է նշելու իր  50-ամյա հոբելյանը:

Սիրելի´ աշակերտներ, հոբելյանական տարին կուղեկցվի ձեր անմիջական մասնակցությամբ:

Շարունակենք ավանդույթ դարձած  սովորույթը և ծաղիկներ խոնարհենք քաղաքական  գործչի `  Կարեն Դեմիրճյանի կիսանդրու մոտ:

Եկավ ամենապատասխանատու պահը,երբ տասներորդցիները իրենց դասղեկների ուղեկցությամբ  կմտնեն դպրոց:

10-1 .դասղեկ  Սենուշկա Ալեքսանյան. լեզվաբանական հոսք: Ողջունենք   ապագա լեզվաբաններին ու տեղեկատվական կարևորագույն  իրադարձություններ լուսաբանող  լրագրողներին, թարգմանիչներին ու հռետորներին, միջազգային վերլուծաբաններին ու քննադատներին:

10-2. դասղեկ` Հասմիկ Հայրապետյան. պատմաիրավագիտական հոսք:

Այս հոսքում  իրենց ուսումնառությունն են շարունակելու ապագա  իրավաբաններն ու պատմաբանները, դիվանագետներն ու անմրցելի փաստաբանները, հաստատակամ դատավորներն ու վճռամիտ դատախազները, մարդու իրավունքների անփոխարինելի պաշտպանները:

10-3.դասղեկ` Դոնարա Իվանյան:                                                         Տնտեսագիտական հոսքում սովորողներ, ինչե˜ր միայն չեք կարողանա անել , եթե այս պահից զգաք,թե ինչպես և ինչով է առաջ մղվում աշխարհը: Տարիներ անց մենք ձեզ կտեսնենք  բիզնես աշխարհում, բանկային գործի լաբիրինթոսում, ամենահզոր հաշվապահի դերում կամ  տնտեսության կառավարման առավել համեստ դերակատարման մեջ:

10-4 դասղեկ` Ալվարդ Խաչանյան: Այս հոսքը միշտ էլ առանձնացել է , և դուք էլ ծանրակշիռ տեղն եք ունենալու մեր դպրոցում: Ֆիզմաթ հոսք ընտրած աշակերտներ, ձգտեք  նվաճել ֆիզմաթ գիտությունների անհասանելի թվացող բարձունքները:

10-5.դասղեկ` Սվետլանա Օշխերելի: Բնագիտությունը գիտության գերակա ճյուղն է:Ապագա´ բնագետներ, բժշկի, էկոլոգի բնապահպանի , քիմիկ- կենսաբանի  ձեր առաքելությանը եղեք արժանի:

Սիրելի´ տասնմեկերորդ և տասներկուերորդ  դասարանցիներ, տանտիրոջ իրավունքով ընդունեք նորեկներին մեր մեծ ընտանիք և նպաստեք նրանց հնարավորինս ապագա յուրային դառնալու:

Համոզված եղեք, որ ձեր ընտրած ոլորտն է առաջնայինը և այդ համոզմունքով  ձեր դասղեկների ուղեկցությամբ  շտապեք դասարաններ:

Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցում թող  շարունակվի սերունդների երթը:

Capture

Безымянный коллаж

 

 

 

 

  • Լրահոս