Բաց դռների օր դպրոցում

E2DE7D33-1BAF-49FE-97B3-35F1ED0D5A6A

2018թ․ ապրիլի 9-ը Կ․Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցում հայտարարվեց բաց դռների օր։
Դպրոցի տնօրենը ողջունեց ներկաներին․ավանդական է դարձել դպրոցում բաց դռների օր կազմակերպելը։Այն հնարավորություն է տալիս ապագա տասներորդցիներին տեղում ծանոթանալ դպրոցի շենքային պայմաններին,առօրյային,կրթական ծրագրերին,ուսումնական հոսքերին,ուսուցչական կազմին։
Յուրաքանչյուր մասնախումբ իր կատարված աշխատանքները ներկայացնելու ուրույն ձև էր մշակել․ուսուցիչները և դպրոցի սաները սիրով պատասխանում էին այցելուների հարցերին։
Այնուհետև տեղի ունեցավ վիճակահանություն՝ ըստ գրանցված համարների․ովքե՞ր էին այն 7 հաջողակները,որոնք հուշանվերներով պիտի հեռանային դպրոցից։Անզեն աչքով կարելի էր տեսնել ներկաների ոգևորությունն ու խանդավառությունը։
Շնորհակալություն այդ օրվա բոլոր ներկաներին։Միջոցառումը խթան կհանդիսանա դպրոցի փայլուն և լուսավոր ապագայի համար։

334A15F7-8295-4AD1-B610-CBE9BDF327B5

C5B0A57F-0FCC-4E33-8808-1E2F317D8B49

88DF5894-EB61-4041-AADE-0A71E90383AD

81E2C26C-1BDA-4929-9197-FDD4B794A7E5

8300FF86-E4E2-44C5-809A-7A50C2F28DAC

D1E87AAF-92A5-4BEB-8450-266D512FC4C4

  • Լրահոս