ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔԱՂԱՔ

F1DA4DBA-AAF3-40FE-9047-AC0CE22EB8BA

Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբեր ամսվա ընթերցանության գիրք ընտրվեց ժամանակակից գրող Մարկ Արենի «Բարի գործերի քաղաքը» ։
Ընթերցանության մարաթոնին մասնակցում էին դպրոցի ընթերցասեր աշակերտները և ուսուցիչները։Կրթօջախի ընթերցասրահը մարդաշատ էր.տեղի էր ունենում գրքի քննարկում,վեր էին հանվում ստեղծագործության թաքնված,հայտնի ու անհայտ մասերը։
Գրքի քննարկումից ոգևորված՝ աշակերտները իրենց շնորհակալական խոսքը հղեցին գրքի հեղինակներին իրականությանը ավելի մոտ գտնվելու,բարության աշխարհ ձևավորելու,երևակայությունը ավելի վառ դարձնելու համար։
Վեպը ըմբռնումի ու բարության յուրօրինակ դաս էր։
— Հարգելի՜ հեղինակներ,ինչ լավ է,որ դուք կաք,ապրում եք մեր կողքին,կարողանում եք մեզ հուզել ,սովորեցնում այս խառնաշփոթ աշխարհը սիրել ու ապրումակցել։
Ազատ ձևաչափով գրքերի քննարկումները զարգացնում են իրար լսելու,հասկանալու,բանավիճելու,դիմացինի կարծիքը ևս հարգելու կարողություններ։

5510EF79-068B-4B7F-893D-889991BA1031

51412E8F-C300-44A1-AEED-3B04732EBA58

E2C5A515-7814-41D2-9008-FFA9D5958695

4F82670E-E521-4E9C-9924-B4A1B182B386

  • Լրահոս