Այցելություն ,,Տիեզերքի թանգարան,,

image (3)

Նոյեմբերի 18-ին կազմակերպվեց էքսկուրսիա ,,Տիեզերքի թանգարան,,: Էքսկուրսիային մասնակցում էին ֆիզմաթ, տնտեսագիտական հոսքի աշակերտները: Այն ինչ տեսանք,ոչ միայն զարմացրեց ,այլև մեծ հիացմունք առաջացրեց: Մի անգամ ևս առիթ ունեցանք հիանալու հայազգի մեծ գիտնականի՝ Գրիգոր Գուրզադյանի հանճարով: Իմացանք տեղեկություններ, որոնք մինչ այժմ հասու չեն եղել շատերին: Խոսքը ԽՍՀՄ-ի տիեզերական հետազոտությունների մեջ հայերի ունեցած դերի և մասնակցության մասին է: Շատերն առաջին անգամ իմացան, որ խորհրդային տիեզերագնացներից շատերը նախնական պատրաստություն ստացել են հենց Հայաստանում՝ Գառնիի տիեզերագիտության կենտրոնում: Թանգարանում ցուցադրված են առաջին արտամթնոլորտային աստղադիտարանները՝,,Օրիոն-1,,-ը, ,,Օրիոն-2,,-ը, սարքավորումները և հետազոտության արդյունքները Երկիր իջեցնելու համար նախատեսված վայրէջքի սարքը, կայունիչը՝(стабилизатор), որը նախատեսված է ցանկացած իրավիճակում աստղադիտակը կայուն պահելու համար: Առկա էին նաև բազմաթիվ փաստավավերագրական նյութեր հայ գիտնականների աշխատանքների վերաբերյալ:

35757г6нлверопьи

image (1)

Безымянный коллаж

  • Լրահոս