Ամառը ` ինքնազարգացման լավագույն հնարավորություն

B03896FD-DC14-4A76-BCE9-B04C666CE9D6

Կրթական համակարգում ընթացող բարեփոխումների արդյունավետությամբ ու ուսուցիչների պարբերաբար ինքնակրթությամբ է պայմանավորված մեր երկրի ապագա զարգացումը։ Փորձը վկայում է,որ կրթական ոլորտում հաջողության հասնելու համար կարևոր է ունենալ բարձրակարգ ուսուցչական կազմ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյանի նախաձեռնությամբ դպրոցի ուսուցիչներ Ս.Սարգսյանը,Ս.Ղազարյանը,Հ.Հեբոյանը մասնակցեցին Dasaran կրթական կենտրոնի կողմից կազմակերպված <<Գնացք-12>> սեմինարին։
Քառօրյա աշխատանքային սեմինարի շրջանակում ուսուցիչները ուղևորվեցին 12 կայարաններ,գտան աշակերտներին հուզող ամենատարբեր վարքագծերի պատճառներն ու դրանց հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու կիրառելի գործիքներ` միանգամայն նորաոճ։
Երևանի Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցը իր շնորհակալությունն է հայտնում Dasaran- ին նոր սերնդի ուսուցիչ վերապատրաստելու համար։
Դպրոցը սպասում է գնացքի մյուս կայարաններին։

38AEF372-8EED-46F5-A640-78263A129AC5

  • Լրահոս