Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի շրջանավարտ Լևոն Գալստյանի կողմից Մեդիա «շատակերություն» թեմայով անցկացված դասի հիմքում առանձնացվեցին մեդիա շատակերության 7 հիմնական խնդիրները ու դրանցից բխող ազդեցությունները։
Աշակերտները լրացրին նախօրոք կազմված հարցաթերթիկները,հայտնաբերվեցին «շատակեր ու քչակեր» աշակերտները,իսկ խորհրդանշական 139 միավոր հավաքած աշակերտը պարգևատրվեց «#139 թաղամաս» գրքով հենց հեղինակի,մեդիա փորձագետի՝ Լևոն Գալստյանի կողմից։