Նոր հաղթանակների հիմքերը դպրոցից

7B95927C-B828-43C9-ACC8-9E5E1F65825C

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպաներն ու կուրսանտները արիության դաս անցկացրին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների համար:
Ի հիշատակ հայոց բանակի հերոսական պաշտպանության՝ ներկայացվեց հայկական բանակի տարեգրությունը:
Սպաները ապագա զինվորներին ներկայացրին մարտավարական խնդիրներ,սպա-զինվոր հարաբերությունները,անդրադարձան անվտանգության կարևորությանն ու առաջնահերթությանը:
44-օրյա պատերազմը փոխեց ազգային անվտանգության ռազմավարության արժեքաբանությունը և ռազմավարության արդիական մարտահրավերները ներքին ու արտաքին կյանքում:
Քանի դեռ պատերազմները չեն անհետացել երկրից,անհրաժեշտ է պահպանել ու զինել բանակը՝ ողջունելու համար հավերժական խաղաղության գալուստը:
Աշակերտները շնորհավորեցին ներկաներին Բանակի օրվա կապակցությամբ,ակնածանքով խոնարհվեցին զոհված զինծառայողների հիշատակի առջև:

  • Լրահոս