3000-ամյա Երևանը իր հին ու նոր երազների հետ փռում է իր թևերը և տարեցտարի ընդլայնում իր սահմանները:
Նոր Նորքի համայնքը Երևանի 7-րդ զարկերակն է, որի ճախրանքը արարել են մեր վաստակած հայերը:
Հայ մարդը վաղուց է հասկացել գիտելիքի ուժը, իսկ գիտելիքներ ձեռք բերելու դարբնոցը դպրոցն է: 1968թ. hիմնադրվեց Երևանի հ 139 միջնակարգ դպրոցը: Աշխատասեր և բարեխիղճ մանկավարժների աստղաբույլը, գիտելիքը գիտելիքին հյուսելով, կրթեց ու դաստիարակվեց հայրենիքի պաշտպան խիզախ զինվորի, գիտնականի, հայրենիքի շահերը պաշտպանող քաղաքական գործչի և իսկական հայ մարդու: Կարճ ժամանակ անց դպրոցում անգլերենի խորացված ուսուցումը հասավ իր գագաթնակետին. դպրոցի սաները հանրապետությունում փայլեցին անգլերենի կատարյալ իմացությամբ և համարյա բոլոր օլիմպիադաներից վերադառնում էին հաղթանակած:
Դպրոցը հպարտացավ իր աշակերտների հաջողություններով, բայց երբեք չմեծամտացավ: 2002թ. դպրոցը վերանվանվեց ՀՀ ազգային հերոս Կ. Դեմիրճյանի անունով: Դեմիրճյանական լինելը արդեն մեծ պատիվ է: Այժմ դպրոցը իր ուսումնական գործընթացը կազմակերպում է նոր չափորոշիչնեին համապատասխան: Նա ապահովել և ապահովում է ժամանակի պահանջներին բավարարող որակյալ կրթություն, սերմանում է հոգևոր և ազգային արժեքներ իր սաների հոգում, ում ձեռքերում է երկրի ապագան: Սիրիահայ շատ երեխաների համար դպրոցը հոգատարություն և սեր ցուցաբերեց, ինչի շնորհիվ սիրահայ շատ դպրոցականներ դարձան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Յուրաքանչյուր տարի դպրոցը համալրվում է երիտասարդ ուսուցիչներով, վերջիններս իրենց հետ բերում են նոր խոսք, նոր որակ և նոր մոտեցում:
Վստահաբար կարող ենք ասել` մեր դպրոցը իսկական հայակերտումի օրրան է:
Իրավաբանական անձի փաստաթղթեր
Իրավաբանական անձի փաստաթղթեր
Խորհրդակցական մարմիններ
խորհրդակցական մարմիններ (2)